«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը վերաբացվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Ըստ նրա՝ վերաբացումը պայմանավորված է համաճարակային իրավիճակով:
«Առողջապահության նախարարությունը, երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով, վերաբացեց շուրջ 250 մահճակալ ունեցող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը», - գրել է Դերձյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82425