ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք պետք է օգնենք Հայաստանի ժողովրդին և օժանդակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման գործընթացին: Մենք պետք է անենք այն, ինչ նախորդ վարչակազմը չի արել:
Պետք է անել ամենը, որպեսզի բոլոր ռազմագերիները վերադառնան իրենց հայրենիք»,- նշել է Մենենդեսը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82372