ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմինները զգուշացնում են, որ դիմակ կրելու վերահսկողությունը խստացվում է.
«Հարգելի տնտեսավարողներ,
Կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները:
Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82341