Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը:


Նշվում է, որ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82297