Ընդդիմության հանրահավաքի ժամանակ կարող են սադրանքներ լինել. ոստիկանություն

Ոստիկանությունը կարծում է, որ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, որը նախատեսված է ժամը 16:00-ին, Բաղրամյան պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, կարող են սադրանքներ լինել: Այս մասին ասված է գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ։


«Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Մենք կոչ ենք անում զանգվածային միջոցառումներ անցկացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական գործողություններից եւ չտրվել սադրանքներին: Մենք կոչ ենք անում քաղաքացիներին հարգել օրենքը, պահպանել համակեցության կանոնները իրենց իրավունքներն իրականացնելիս», - նշվում է հայտարարության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» նախատեսում է այսօր ժամը 16:00-ին հանրահավաք անցկացնել Բաղրամյան պողոտայում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82237