Հայաստանում գիտության ոլորտում աշխատանքը երիտասարդների համար այնքան գրավիչ չէ. հարցազրույց

 


2013 թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում ՀՀ ԳԱԱ  երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագիտական ներուժի և նյութատեխնիկական  բազայի հիման վրա բացված երկրաբանության ամբիոնը նպատակ ունի երկրաբանական ակտիվ հետազոտությունների ոլորտ ներգրավել երիտասարդ կադրերի, ակտիվացնել նրանց մասնակցությունը ժամանակակից հետազոտական աշխատանքներում:


Ամբիոնը հետազոտողի համար լայն հնարավորություններ է ընձեռում ինչպես տեսական (Երկրի ընդերքում տեղի ունեցող պրոցեսներ, Երկրի կառուցվածքին և Երկրի պատմությանն առնչվող թեմաներ), այնպես էլ գործնական և կիրառական գիտելքիների (երկրաբանական վտանգների գնահատում, բնապահպանական հիմնախնդիրներ, հիդրոերկրաքիմիա, օգտակար հանածոների և դրանց որոնման մեթոդներ, աշխարհագրական տեղեկատվական մեթոդներ) ձեռք բերման համար: Այս ամենի մասին VERELQ-ի հետ զրույցում պատմեց Երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը:  


- Տիկին Սարգսյան, սովորաբար ո՞ր մասնագիտության շրջանավարտներն են նախընտրում ուսումը մագիստրատուրայում շարունակել «Երկրաբանություն» մասնագիտությամբ և ստանալ երկրաբանի որակավորում:


- Ըստ ավանդույթի՝ մագիստրատուրայում ուսումը հիմնականում ցանկանում են շարունակել
երկրաբանության բակալավրի աստիճան ունեցող դիմորդները, բայց վերջին տարիների ընթացքում կարծես ավանդույթը փոխվում է, և մեր ամբիոն են դիմում կիրառական մաթեմատիկայի, աշխարհագրության,  էկոլոգիայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և նույնիսկ լեզվաբանության բակալավրի աստիճան ունեցող մարդիկ: Սա շատ ողջունելի է և նույնիսկ, կարելի է ասել, օրինաչափ, քանի որ երկրաբանությունը բնական գիտությունների այն ճյուղերից է, որի ուսումնասիրությունները սերտորեն կապված են բնական գիտությունների մյուս ճյուղերին: Չէ՞ որ երկրաբանությունը՝ որպես գիտություն, առնչվում է գիտական ուղղությունների լայն սպեկտրի հետ, և նրա հետազոտությունների ոլորտը ընդգրկում է նաև մի շարք հարակից գիտություններ: Երկրաբանության առանձին ճյուղեր, օրինակ՝ երկրաֆիզիկան, երկրաքիմիան, գեոինֆորմատիկան միջդիսցիպլինար բնույթ ունեն են։


- Ունե՞ք արդյոք գործնական դասընթացներ կազմակերպելու հնարավորություն: Ուսանողներին ուրիշ ի՞նչ հնարավորություններ են ընձեռում երկրաբանության ամբիոնը և Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:


- Ուսանելու ընթացքաում մագիստրանտները ընդհանուր երկրաբանական գիտելիքներ են ստանում ակտիվ տեկտոնիկայի, երկրաբանական վտանգների, սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, նստվածքագիտության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի, հիդրոերկրաքիմիայի, օգտակար հանածոների և դրանց որոնման մեթոդների, պետրոլոգիայի և պետրոգրաֆիայի, աշխարհագրական տեղեկատվական մեթոդների, ինչպես նաև հարակից այլ ուղղությունների մասին: Տեսական գիտելիքներ հաղորդելուց բացի՝ ամբիոնը ուսանողներին հնարավորություն է տալիս մասնակցելու ինստիտուտի դաշտային և լաբորատոր աշխատանքներին: Ուսումնառության ընթացքում նրանց լաբորատորիաներում տարբեր հետազոտական արդյունքներ վերլուծելու հնարավորություն է ընձեռվում:

Ուսանողները հետազոտությունների համար կարող են օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, ինչպես նաև
բարելավել իրենց հաշվողական հմտությունները: Երկրաբանական գիտությունների ինստիտուտում գործող
երկրաբանության ամբիոնի նպատակներից մեկը ուսանողներին ինստիտուտի հետազոտական ծրագրերում
ներգրավելն է, քանի որ աշխատանքային փորձը գիտելիքի ձեռքբերման լավագույն միջոցն է։


- Ի՞նչ միջազգային ծրագրեր, համագործակցություններ է առաջարկում ամբիոնն ուսանողներին:


- Երկրաբանական գիտությունների ինստիտուտը համատեղ գիտական հետազոտություններ է իրականացնում  Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների մասնագետների հետ: Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRF) հետ համատեղ ստեղծվել է (2012 թ.) հայ-ֆրանսիական միջազգային լաբորատորիա, որի գործունեության ընթացքում սեյսմոտեկտոնիկայի և հնագիտության բնագավառներում նոր, կարևոր տեղեկություններ են ստացվել: Երիտասարդ մասնագետները շարունակաբար վերապատրաստում են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների համալսարաններում: Օրինակ՝ այս տարի երկրաբանության ամբիոնի 1-ին կուրսի ուսանողները «Erasmus credit mobility» ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեն ուսումը շարունակելու Լիլլի համալսարանում:


Համալսարանը ռադիոլարիաների լաբորատոր հետազոտման համար լայն հնարավորույթուններ է ընձեռնում: Այդ հետազոտությունները մեծապես կօգնեն նրանց մագիստրոսական թեզի շուրջ տարվող աշխատանքներում: Այսպիսով՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Լիլլի համալսարանի երկար տարիների համագործակցության արդյունքնում, բացի ասպիրանտուրայում իրականացվող ծրագրերից, հնարավորություն կլինի նաև մագիտրատուրայում փոխանակման ծրագրեր իրականացնելու:


- Ակտուալ հարց՝ որքանո՞վ է հեշտ «Երկրաբանություն» մասնագիտությունն ավարտած շրջանավարտին աշխատանք գտնել Հայաստանում, և որքանո՞վ եք դուք աջակցում նրանց այս ուղղությամբ:


- Այս պահին մեր ուսանողներից երեքը աշխատում են ինստիտուտի տարբեր լաբորատորիաներում:
Լավագույն ուսանողները միշտ հնարավորություն են ունենում աշխատելու Երկրաբանական
գիտությունների ինստիտուտում՝ հետագա ասպիրանտական ուսումնառության հեռանկարով, ինչպես նաև
ընդգրկվում են տարբեր միջազգային դրամաշնորհային ծրագրերում: Մասնագիտանալով երկրաբանական տարաբնույթ հետազոտությունների ոլորտում՝ մեր շրջանավարտները կարող են ներգրավվել նաև բնապահպանական, երկրաբանական վտանգների խնդիրների գնահատման, լուծման կամ այդ խնդիրները նվազագույնի հասցնելու միջոցների ու ուղիների հայտնաբերմանն ուղղված աշխատանքներում:


- Ի՞նչ մարտահրավերների և զարգացման հնարավորությունների առջև են կանգնած այսօր  երկրաբանները:


- Ընդհանուր առմամբ Հայաստանում գիտության ոլորտում աշխատանքը երիտասարդների համար այնքան
էլ գրավիչ չէ, առաջին հերթին ցածր աշխատավարձերի և թույլ զարգացած հետազոտական
​​ենթակառուցվածքների պատճառով: Մեկ այլ մեծ խնդիր է գիտության ոլորտից որակյալ կադրերի արտահոսքը:
Սրանք լուրջ մատահրավերներ են: Միևնույն ժամանակ երկրաբանության շատ ոլորտներում այժմ երիտասարդ և բանիմաց կադրերի մեծ պահանջարկ կա: Կան նաև շատ ոլորտներ, որտեղ կարելի է լավ արդյունքների հասնել, այդ թվում՝ միջազգային համագործակցության միջոցով:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82163

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel