Կիսանախագահական համակարգ՝ կարևո՞ր, թե՞ անպատասխանատու. Փաշինյանը հակասեց ինքն իրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինանը մարտի 1-ին Հանրապետության հրապարակում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ հայտարարեց սահմանադրական փոփոխությունների և կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու հնարավորության մասին՝ հերթական անգամ հակասելով ինքն իրեն:


Ելույթի ժամանակ նա խոստովանեց, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և «մենք, ի վերջո, սա պետք է խոստովանենք»: «Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի:


Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում», - ասաց վարչապետը, որն ավելի քնա մեկ տարի առաջ հայտարարում էր՝ «կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է»:


Նիկոլ Փաշինյանի 2020 թ. հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մեծ ասուլիսը


Մասնավորապես վարչապետ Փաշինյանը Կապանում 2020 թ. հունվարի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կիսանախագահական համակարգը «Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է»։


Նա հստակ նշեց, որ Հայաստանի Հանրապետության Երրորդ հանրապետության ողջ ընթացքում «մեր երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել, և գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք և այն ապացուցվել է»։ Փաշինյանը տեղեկացրեց, որ հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որոնք իրեն ասել են կիսանախագահական համակարգը վերականգնելու անհրաժեշտության մասին։


«Ասում էին, այն հին համակարգում լավ էր, քանի որ կար նախագահ, վարչապետ և փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքն էր, պատասխանատվությունը վարչապետի ձեռքն էր, հենց պրոբլեմն էր առաջանում նախագահը իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից հանում էր և բուֆեռ էր առաջանում։ Այս դեպքում ասում էին՝ ամբողջ պատասխանատվությունը վարչապետի՝ քեզ վրա է, արագ փոխիր։ Ես ասում էի, որ իմ կարծիքով պետության իրական լիդերը, որպես անձ կյանքում իր պատասխանավությունը ուրիշի վրա չի գցի, որովհետև մեր երկրի ձախողումները առաջին հերթին եկել են այդ անպատասխանատվությունից, կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է», - ասաց նա։


«Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսա որևէ բան չունենանք, կամ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կամ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաև կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք, առնվազն այնքան ժամանակ, մինչև չենք համոզվի, որ այս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է, մինչև այս պահը այն նոր է, եկեք տեսնենք ինչ է տեղի ունենում։


Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը մեր այսօրվա քաղաքական իրողությւոններին, նկատի ունեմ ժողովրդի իշխանությունը, օրենքի գեյակայությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


 


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82158

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online