Փաշինյանից անհապաղ պահանջում ենք ապացուցել, որ ԳՇ պետը Սերժ Սարգսյանի հրամանն է կատարել

"Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ապացույցներ է պահանջել Նիկոլ Փաշինյանից.


"Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը՝ հայտնի հայտարարությունը տարածելիս։

Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ։

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ երեկվա առաջարկս ուժի մեջ է",- գրել է նա Facebook-ի իր էջում։


Նշենք, որ նման հայտարարություն Փաշինյանն արեց Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82108