Ռուսաստանում տագնապով են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված են դրա շուտափույթ կայունացման հարցում:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Մենք Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին, ուժերին, Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում անել ամեն ինչ, որպեսզի երկրում տեղի ունեցող իրադարձությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով և տեղական օրենսդրությանը համապատասխան»,-ասել է նա։
Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանում տագնապով են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված են դրա շուտափույթ կայունացման հարցում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82098