Ինչի՞ մասին են զրուցում թուրքամետ լոբբիստ Օզարարատն ու ԻՔ-ական Իգիթյանը Երևանում

Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է Օզարարատի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ՝ Երևանի հյուրանոցներից մեկում:


Օզարարատը Թուրքիայի իշխանությունների մերձավոր շրջանակից է դեռ, 1990-ականներից աշխատում է հայ-թուրքական «մերձեցման» համար: Նա էր 90-ականներին կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադրի հետ:


"Հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանին սատարող վերջին հայտարարությունները, կարելի է եզրակացնել, որ դրանք ուղղորդվում են նաև Փաշինյան-Էրդողան հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ, որտեղ առանցքային դերակատարում ունի Օզարարատը",-գրում է աղբյուրը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82042