Մարտի 1-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվել է Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։
Այս մասին հայտնում են Կոտայքի թեմից:
Նշենք, որ առավոտվանից սոցիալական ցանցերը ողողված են Երևան-Սևան մայրուղու լուսանկարներով, որոնցից պարզ է դառնում, որ ձնամաքրման որևէ աշխատանքները մայրուղու վրա չեն տարվել, մինչդեռ վաղ առավոտվանից ձյուն է տեղում ու առկա է մերկասառույց:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82041