Հայաստանում կառավարության փոփոխությամբ պետք է զբաղվի ժողովուրդը, ոչ թե բանակը. Էրդողան

Հայաստանում կառավարության փոփոխությամբ պետք է զբաղվի ժողովուրդը, ոչ թե բանակը, Թուրքիան դեմ է հեղաշրջումներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:


«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը միջամտում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե կառավարությունը պետք է փոխվի, թող հայ ժողովուրդը դա անի, այդ աշխատանքը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է (ներկայիս) ղեկավարությունից», - ասել է Էրդողանը լրագրողներին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81986