Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները, ինչպես նաև ընդդիմության հետագա գործողությունները կներկայացվեն Բաղրամյան պողոտայում՝ ժամը 18:00-ին:
Հիշեցնենք, որ երկրում լարվածությունը թուլացնելու և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Նախագահ Սարգսյանն այսօր հանդիպելու է Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81976