Եվրախորհրդի նախագահը կայցելի Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 28-ից մարտի 3-ը կայցելի Մոլդովա, Վրաստան եւ Ուկրաինա: Այս մասին ասված է Եվրախորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։


Միշելն իր շրջագայությունը կսկսի Քիշնևից, որտեղից էլ կմեկնի Վրաստան։ Թբիլիսիում Եվրախորհրդի ղեկավարը բանակցություններ կվարի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ: Միշելի օրակարգում է նաև հանդիպում ընդդիմության ներկայացուցիչների հետ։


Երեք երկրներում հանդիպումների հայտարարված թեմաները երկկողմ հարաբերություններն են ԵՄ-ի հետ, Covid-19-ի դեմ պայքարը, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» ապագան:


Եմ բարձրագույն քաղաքական մարմնի ղեկավարության այցը Վրաստան տեղի է ունենում քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը սկսվել է 2020 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո եւ ծայրահեղ սրվել է ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության պատճառով այս շաբաթ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81935