Հայաստանի գլխավոր շտաբի գործողությունները ռազմական հեղաշրջման փորձ չեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարել է ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Եթե դա արվեր (ռազմական հեղաշրջում - խմբ.), ապա զորքերը պետք է լինեին առնվազն Երևանում։ Նման փորձ չի եղել», - ասաց նա։
Նրա խոսքով, ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք վերջիններս համբերատար եւ լուռ էին տանում պատերազմի հենց սկզբից:
Նա հիշեցրել է, որ պատերազմի չորրորդ օրը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ պետք է հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը։
«Բայց քանի որ վարչապետն այլ իրականության մեջ է, չի համաձայնել։ Այն վերաբերմունքը, որը վարչապետը ցուցաբերել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի նկատմամբ, լցրել է համբերության բաժակը»,-պարզաբանել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81934