ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է հանրապետությունում տիրող իրավիճակը։
Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Հայաստանում կարգուկանոնի եւ հանգստության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին: Ռուսական պետության ղեկավարը զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81905