Ընդդիմությունը արգելափակել է Բաղրամյան պողոտան երկու կողմից

Ընդդիմությունը որոշել է երկու կողմից արգելափակել Բաղրամյան պողոտան, անժամկետ ակցիաներ անցկացնել և այնտեղից կառավարել բոլոր գործընթացները։ Այս մասին հայտարարել է «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։


Ընդ որում, նա քաղաքացիներին կոչ է արել միանալ ցուցարարներին, քանի որ «այսպես թե այնպես, իշխանության հարցը լուծվում է Ազգային ժողովում»: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդդիմությանը դադարեցնել բողոքի ակցիաները եւ երկխոսություն սկսել իշխանությունների հետ:


«Ես կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության ակցիաները, ցույցերը և անցնել երկխոսության։ Եթե դուք ակցիաներ անցկացնեք, նույնը անելու ենք մենք», - հայտարարեց Փաշինյանը իր կողմնակիցների հանրահավաքում։


Հիշեցնենք, որ այսօր Երեւանում տեղի են ունենում մի քանի ակցիաներ՝ ինչպես Փաշինյանի, այնպես էլ վարչապետի հրաժարականի օգտին հանդես եկողների։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81900