Գործող իշխանությունները ձեռնտու են Թուրքիային և Ադրբեջանին. Միքայել Մելքումյան

Հայաստանում ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է և Թուրքիային, և Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։


Նրա խոսքով, Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Հայաստանում տիրող իրավիճակի մասին վկայում է այն մասին, որ այդ երկրին ձեռնտու է գործող իշխանությունը: «Չեմ զարմանա, եթե վաղը Ադրբեջանն էլ նման հայտարարությամբ հանդես գա», - ասաց Մելքումյանը:


Հարցին, թե ինչու Թուրքիան և Ադրբեջանը կարող են շահագրգռված լինել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հարցում, Մելքումյանը պատասխանեց. «Նրանց ձեռնտու է այս իրավիճակը, նրանց ձեռնտու է վարվող վեկտորը։ Արդյոք դա ակնհայտ չէ?»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81897