Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
Նշենք, որ այս պահին վարչապետի որոշումների բաժնում պաշտոնական որոշումը դեռ տեղադրված չէ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որով պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը:
Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81837