ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ահաբեկչությունն անվանել է ամենավտանգավոր սպառնալիք և նշել, որ դրա դեմ պայքարը գնում է նաև հեռավոր մատույցներում՝ Սիրիայում։
«Եվ առաջին հերթին մշտական հավաք վիճակ, որը հաստատված է կանխարգելիչ օպերատիվ գործողությունների համար պահանջում է պայքարել ամենածանր, ամենավտանգավոր սպառնալիքի՝ ահաբեկչության դեմ», - ասել Է Պուտինը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախագահի խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերին ոչնչացվել է Չեչնիայի եւ Ինգուշեթիայի տարածքում հանցագործություններ կատարած վերջին կազմակերպված ավազակախումբը, աշխատանքներ են տարվում նաեւ հեռավոր մատույցներում, այդ թվում՝ Սիրիայում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81789