Փաշինյանը պետք է պատասխան տա «Իսկանդեր»-ի մասին իր արտահայտությունների համար. Օհանյան

Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա իր արտահայտություննեի համար ռազմավարկան գործընկերոջից ձեռք բերված սպառազինության վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «Իսկանդեր»-ի մարտունակության վերաբերյալ:


Ըստ նրա՝ Փաշինյանը շատ հեռու է, «Իսկանդեր»–ի վիճակի մասին խոսելուց, դրա մասին պետք է ՊՆ մասնագետները խոսեն:


«Նախ ասեմ, որ Փաշինյանը չէ այն մասնագետը, ով կարող է գնահատական տալ «Իսկանդեր»-ի տեխնիկական վիճակի և մարտական կիրառման պիտանելիության վերաբերյալ: Դրա մասնագետները ՀՀ ԶՈւ Հրթիռահրետանային վարչության համապատասխան մասնագետներն են: Այդ մասնագետներն են, որ «Իսկանդեր»-ի գնման գործընթացի սկզբնական փուլում ՌԴ են գնացել, փորձարկել են բոլոր առումներով, ստուգել են և՛ համակարգի, և՛ հրթիռների տեխնիկական վիճակը: Կարծում եմ, որ նաև այս տարիների ընթացքում ՊՆ և տվյալ վարչությունն ունեն պլան «Իսկանդեր»–ի համապատասխան վիճակում պահպանման թե՛ համակարգի, և թե՛ հրթիռների հետ կապված տեխնիկական սպասարկման, և՛ մարտունակության անընդհատ ստուգման հետ կապված՝ նկատի ունեմ տարբեր մարզումների և զորավարժությունների միջոցով: «Իսկանդեր»–ը , երբ ընդունվել է, ամեն ինչ նորմալ վիճակում է եղել և դրանում համոզվել են պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի համապատասխան մասնագետները: «Իսկանդեր»-ի օգտագործումը ԶՈՒ պլանի համաձայն նախատեսված է հակառակորդի կարևորագույն օբյեկտների խոցման համար: Իսկ թե այն որ փուլում և ինչպես է օգտագործվել, դրա պատասխանը ես այսօր չունեմ»,- ասել է նա:


Ինչ վերաբերում է 10 տոկոս պայթելուն, ապա Օհանյանը նշել է, որ չգիտի, թե դա ինչ է նշանակում՝ ի՞նչ է, երբ որ կրակել են, խոցել են 10 տոկոսը չի՞ պայթել, 90 տոկո՞սն է պայթել:


«Հենց այդ արտահայտությունները անողից պիտի պարզել, թե ինչ է նկատի ունեցել: Ես կարող եմ ասել հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը շատ հեռու անձնավորություն է, որ գնահատական տա «Իսկանդեր»–ի ընդհանուր վիճակի մասին»,- շեշտել է նա:


Ինչ վերաբերում է այն հարցին, թե ռուսաստանյան շրջանակները, անդրադառնալով  Փաշինյանի հայտարարություններին, նշում են, որ «Իսկանդեր»–ը անգործունակ անվանելը վնասում է ռազմավարական հարաբերություններին ՌԴ հետ, Սեյրան Օհանյանն ասել է.


«Զենքի հետ կապված խնդիրները, որոնք ընդգրկում են լայն շրջանակ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն, լուծվում են, կամ դրա մասին ասվում է՝ հաշվի առնելով գաղտնիության սկզբունքը, տվյալ սպառազինության տեսակի կարևորությունը և այդ ամենը կոնֆիդենցիալ պիտի լինի: Ինքը այդպիսի արտահայտություն է անում, դրա համար պետք է պատասխան տա: Արդեն գիտեք, ես ոչ մի բանից չեմ զարմանում, նրա բոլոր հայտարարությունները մեծամասամբ մեկը մյուսին հակասում են, մեծ մասը պարզվում է՝ սուտ է»:


VERELQ-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել: 1in.am-ին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարը վարչապետից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրեն է ուղղված, վարչապետն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:


Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81783

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel