Պայքարը կանգ չի առնելու. այսօր ժամը 18:00-ին բողոք-երթ է իրականացվելու

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը այսօր՝ փետրվարի 23-ին, բողոք-երթ են իրականացնելու:


Այն կմեկնարկի ժամը 18.00-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ:


«Այն ինչ այսօր կատարվում էր կառավարության շենքերի շրջանում, ուղղակի աննկարագրելի էր։ Աջ եւ ձախ կողմերից Նժդեհի ու Արամ Մանուկյանի արձանների շուրջ հազարավոր ոստիկանների միջով ու «դավաճան» վանկարկումները լսելով նիկոոլը միայն մի քանի տասնյակ մետր կարողացավ անարգել քայլել։ «Անարգանքի ճեմուղի» կարելի է այսուհետ կոչել կառավարության թիվ 1 եւ թիվ 3 շենքերի այդ երթուղին։


Պայքարը կանգ չի առնելու»,- գրել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81720