Կառավարությունը խոստանում է հեղափոխություն. ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ

Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից դասեր քաղելու հանրային պահաջին փաստացի ի պատասխան մայիսի 12-ին կառավարության նիստից առաջ հնչած վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պետական համակարգում արդյունավետության բարձրացման, խիստ խնայողության, կրճատումների, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ ծրագրային ելույթը, մեծ աժիոտաժ առաջացրեց ոչ միայն հանրային-քաղաքական ու փորձագիտական շրջանակներում, այլև սոցիալական ցանցերում:

Ընդհանուր վստահության ֆոնը

Վարչապետի, ինչպես շատերն են անվանում «հեղափոխական ելույթը», իրականում այդքան էլ հեղափոխական չէ: Սա ծրագրային ելույթ է, որի գործողությունների թիրախները, ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը, հիմնականում նշված են միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերում:

Թերևս ելույթին հատուկ հնչեղություն է տալիս քաղաքական պահը, երբ քառօրյա պատերազմն ուղղակի խոշորացույցով ցուցադրեց ՀՀ կառավարման համակարգի թերությունները: Ըստ այդմ այս պահին շատերին է հետաքրքրում մի քանի հարցեր: Արդյոք վարչապետի ելույթը կվերածվի՞ քաղաքականության և կիրականացվեն հստակ քայլեր երկրում տնտեսական իրավիճակի շտկման համար: Իշխանությունն իսկապես դասեր է քաղել ապրիլյան պատերազմից, որ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ (երբ սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգում դրված է իշխող ուժի՝ ՀՀԿ-ի իշխանության վերարտադրման հարցը) պատրաստ է գնալ նման արմատական քայլի՝ կրճատել պետական ոլորտում զբաղվածների քանակը:

Առաջին հայացքից տարօրինակ է, որ հնչում են նման հարցադրումներ, քանի որ իրականում պետք է քննարվեին այլ հարցեր: Օրինակ՝ ինչ հետևանքների կհանգեցնի ծրագրային ելույթի իրականացումը, քննարկվեին վերջինիս դրական և բացասակ կողմերը: Սակայն Հայաստանում իշխանության ու քաղաքական համակարգի նկատմամաբ վստահության “կատաստրոֆիկ” ցածր մակարդակի պատճառով, առաջին հերթին տրվում է այլ հարց: Այն է՝ կյանքի կկոչվեն իշխանության առաջին դեմքերի հայտարարություններն ու խոստումները, թե ոչ: Սա օրինաչափություն է, քանի որ ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների քաղաքական հիմնական դերակատարների (իշխանական և ընդդիմադիր ուժերի) նկատմամաբ հանրային վստահությունը միասին վերցրած չի գերազանցում 30%-ը:

Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ պետության առաջին դեմքերը քիչ չեն նման «հեղափոխական ելույթներ» շռայլել, որոնց սակայն չեն հետևել տեսանելի քայլեր: Թերևս հիշեցնենք երկուսը: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ հնչեցրած բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու վերաբերյալ «հեղափոխական ելույթը», ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու հետո «սկսելու ենք մեզնից» խոստում-հայտարարությունը: Արդյունքում Հայաստանը, ըստ տարբեր միջազգային վարկանիշերի, մնում է ԱՊՀ տարածքում ամենակոռումպացված և մենաշնորհայնացված երկրներից մեկը: Ասվածն, իհարկե, չի նշանակում, որ հնարավոր չէ իրավիճակ փոխել, եթե կատարվեն հստակ քայլեր, սակայն կասկածները մեծ են: Հանրային վստահության "փոսն" իրեն զգացնել է տալու:

«Եթե այս անգամ, որպես գործողություններ կատարելու խթան է ներկայացվում պատերազմը, որն, իբր դրդում է իշխանություններին հստակ քայլեր իրականացնել, ապա ինչու պատերազմից հետո ՊՆ համակարգում պաշտոնանկ արված երեք կարևոր ոլորտներ կոորդինացնող գեներալների նկատմամբ, ովքեր ըստ տարբեր տեղեկությունների հսկայական հարստություներ են դիզել պաշտոնավարման ընթացքում, չսկսվեց բաց և թափանցիկ հետաքննություն», - հարցադրում կատարեց Արտակ Մանուկյանը:

«Մեղուներն ընդդեմ մեղրի՞»

Այն որ պետական համակարգն ուռճացված է, հայտնի է շատերին, քանի որ նույն կառավարության կամ նախարարությունների տարբեր վարչություններում աշխատում են բազմաթիվ անարդյունավետ աշխատակիցներ, սակայն գործ են անում մեկը կամ երկուսը: Մյուսներն ուղղակի զբաղվածության վիճակագրությունն են ապահովում, քանի որ նրանց ՕԳԳ-ը շատ հաճախ ձգտում է զրոյի:

2014 թվականի տվյալներով ՀՀ պետական ոլորտում զբաղվածների թիվը 250 հազար մարդ է: Համեմատության համար նշենք, որ սա ընդհանուր զբաղվածների 22%-ն է, որոնք սնվում են պետական բյուջեից, նշում է Արտակ Մանուկյանը:

Միայն ՀՀ նախագան ունի 1 գլխավոր խորհրդական, 8 խորհրդական, 7 օգնական, 2 ռեֆերենտ: Վարչապետը՝ 1 գլխավոր խորհրդական, 10 խորհրդական, 4 օգնական: Ազգային ժողովի նախագահը՝ 1 գլխավոր խորհրդական, 7 խորհրդական, 8 օգնական, 4 ռեֆերենտ: «Հանրապետության առաջին 3 պաշտոնյաները միասին ունեն 50-ից ավելի օգնող ու խորհուրդ տվող։ Չհաշված՝ աշխատակազմի ղեկավարներին, ղեկավարների տեղակալներին, տեղակալների օգնականներին ու մնացածին։ Գումարած՝ վարորդներն ու քարտուղարուհիները։ Հիմա այս մեծ կոլեկտիվի տված օգուտը համեմատեք իրենց վրա կատարվող ծախսի հետ (աշխատավարձ, բենզին, «պադավատ», գործուղումներ և այլն)», - նշում է իր ֆեյսբուքյան էջում 168 ժամ թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը։

Պետական համակարգի ուռճացվածության մասին ճշմարտությունը գիտեն բոլորը (նույն նախարարությունների աշխատակիցներն են մասնավոր զրույցներում խոստովանում), բայց մինչ օրս հեղափոխական քայլեր չեն կատարվել հիմնականում սոցիալական և քաղաքական պատճառներով: Առաջինը, որպեսզի խուսափեն սոցիալական լարվածության կտրուկ աճից, իսկ երկրորդ՝ պետական համակարգի աշխատակիցներն ընտրություններին իշխանական քաղաքական ուժի օգտին “по умолчанию” քվեարկողներ են: Սա նաև երաշխավորված ձայներ են: Ուստի, եթե իսկապես կառավարությունը վճռական է, ապա որոշումներն ընդունելիս պետք է քայլի սոցիալական լարվածության և քաղաքական նպատակահարմարության մեջտեղից անցնող նեղ գծով: Հատկապես ընտրություններից առաջ նման կտրուկ քայլեր իրականացնելը հավասարազոր է ականապատված դաշտում քայլելու փորձի:

Կոռուպցիայի կրճատման հարցը ևս հետաքրքական է հատկապես այն համատեքստում, որ Հայաստանում այն համակարգային բնույթ է կրում: Այսինքն՝ վերջինիս մասշտաբների կրճատումը նշանակում է ուղիղ հարված շատ պաշտոնյաների պատկանող ընկերություններին, որոնք օգտվում են պետական փողերից, շահում մրցույթներ, տալիս «ատկատներ» և այլն: Իսկ այդ պաշտոնյաներն ուղղակի ֆունկցիոներներ չեն, նրանք լուրջ տնտեսական գործոններ են, քանի որ տիրապետում են տնտեսության տարբեր ճյուղերի, ներկրման կամ արտահանման քվոտաների: Այսինքն՝ այս արատը կամ սոցիալական չարիքը մերօրյա քաղաքական և տնտեսական համակարգի ողնաշարն է: Այս իրավիճակում իշխանության համար պայքար կոռուպցիայի դեմ նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած է կամ ավելի պատկերավոր ասած «մեղուները դուրս են եկել մեղրի դեմ»:

Պետական ոլորտում ոչ արդյունավետ ծախսերի իրականացման ուղղակի «կենդանի արձանն» է Ֆինանսների նախարարության Դիլիջանում կառուցվող բազմաֆունկցիոնալ ուսումնական կենտրոնը, որի վրա մինչև այժմ պատերազմող երկրի պետական բյուջից ծախսվել են միլիարդավոր դրամներ: Իսկ երբ դրան գումարում ենք ահռելի արժեքների հասնող պետական պաշտոնյաների դղյակները, կարողությունները, թանկարժեք ավտոմեքենաներն ու այդ ամբողջը համեմատում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հայկական խրամատների՝ "կոնսերվայի բանկաներից" բաղկացած անվտանգության ինքնաշեն համակարգերով կահավորվածության հետ, պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է: Չգիտես ինչու հիշում ենք Շեքսպիրի պիեսի հերոս Համլետի հայտնի խոսքերը՝ «ինչ-որ բան է նեխել Դանեմարքայի թագավորությունում»:

Նույն ասոցիացիաներն են առաջանում, երբ խոսքը մենշնորհների դեմ պայքարի մասին է, քանի որ այդ արտոնությունից օգտվում են քաղաքական մենաշնորհ ունեցող իշխանության յուրայինները՝ լինի պաշտոնյա, թե գործարար: Ուստի քանի դեռ քաղաքական մենաշնորհը մեկի՝ ՀՀԿ-ի ձեռքում է, դժվար է պատկերացնել՝ ինչպես է տարանջատվելու բիզնեսը քաղաքականությունից: Թե երեկվա կոռումպացված իշխանությունը միանգամից զգաց պահի լրջությունը և պատրաստ է փոխվե՞լ՝ կտրելով իրեն «սև» եկամտային աղբյուրներից: Ստանիսլավսկին կասեր «не верю»:

Տոտալ կրճատումներ ու առաջարկներ

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը հիշեցնում է, որ Հայաստանում նման իրավիճակ էր առաջացել նաև 1998 թվականին, երբ ֆինանսական ճգնաժամ տեղի ունեցավ ու բյուջեն չկատարելու ռիսկ կար: «Այդ ժամանակ ինձ հանձնարարվեց սեկվեստրի հնարավոր սցենար մշակել։ Ես էլ վերցրեցի բյուջեն ու այնտեղից հանեցի բոլոր անարդյունավետ ծախսերը։ Արդյունքում ոչ միայն հնարավոր էր այդ բյուջեն հեշտությամբ կատարել, այլ նույնիսկ ավելցուկային բյուջե ստացվեց», - ասաց նա, ու հավելեց, որ կրճատել էր նաև ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի ֆոնդերը։

Ըստ նրա նույնը կարելի է այսօր կրկնել, սակայն շատ մարդկանց շահերին հարված կհասցվի: «Մի երկու նախարարություն էլ կպարզվի, որ պետք չէ ընդհանրապես։ Ոստիկանության շարքերն էլ կնոսրանան։ Դեկտեմբերին իրականացվող «շտապ առանց տենդերի մի աղբյուրից կատարվող» բոլոր գնումները, որոնք դեռևս այսօր պլանավորված են, թե ումն են, չեն իրականացվի։ Գործազրկությունն էլ կաճի, ինչ մեղքս թաքցնեմ, քանի որ պետական փողի վրա անարդյունավետ նստած են մեր զբաղվածների մի ահռելի քանակ», - նշում է փորձագետը։

«Կվերացվի նաև դատախազության, դատավորների, ուժայինների ու մի շարք կառույցների կենսաթոշակային համակարգը, որոնք այսօր համընդհանուր /թեկուզ դեռևս չսիրված/ կուտակային համակարգից դուրս վայելում են հարկատուների փողերը։ Մարզպետարաններն էլ ահագին ուռճացված կառույցներ են, այդտեղի աշխատակազմը կարելի է տաս անգամ կրճատել», - նշում է Աշոտ Խուրշուդյանը:

Վարչապետի հայտարարությունը, եթե իսկապես ծրագրային տնտեսական փոփոխությունների հայտ է, ապա ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, անհրաժեշտ է, որպեսզի բոլոր ուղղություններով սահմանվեն տարեկան կտրվածքով թիրախներ, որպեսզի հնարավոր լինի հստակ գնահատել, թե յուրաքանչյուր տարի ինչ է արվել այդ ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:

«Դրա համար կառավարման ոլորտում գործածում են SMART համակարգը: Specific, ցույց է տալիս նպատակի յուրահատկությունը, ինչն առկա է: Measurable, սա վերաբեում է նպատակի չափելիությանը: Այն իրոք կարելի է չափել: Achievable, թե որքանով են նպատակները հասանելի: Relevant, արդյոք այդ թիրախներն արդիական են, ինչը չի վիճարկվում: Իսկ տվյալ պարագայում, իսկապես այդպես է: Եվ վերջապես Time-bound` խնդրի իրականացման ժամանակային չափելիությունը, թե ինչ ժամանակահատվածում է օրինակ՝ պետական ոլորտի 22% զբաղվածների թիվը նախատեսվում կրճատել մինչև 20%: Առանց այս տարրերի շատ դժվար կլինի չափել ծրագրային ելույթի արդյունավետությունը», - նշում է տնտեսագետը:

Հակառակ պարագայում, ըստ նրա, սա կարելի է համարել ուղղակի քաղաքական ելույթ, որում չափելիության, հաշվետվողականությունն ու հանրային վերահսկողության տարրերը շատ թույլ են արտահայտված:

Արշալույս Մղդեսյան


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/8096

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel