Հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 29-ին, 30-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում են տեղումներ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/80303