Այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանում տղամարդը երեխայի է պատանդ վերցրել։ Միջադեպը տեղի է ունեցել հետախուզման մեջ գտնվող անձի ձերբակալման ժամանակ։ Տղամարդը հրաժարվում է հանձնվել ոստիկանությանը։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այս պահին նրա հետ բանակցում է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/80279