ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից՝ Covid-19 բացասական թեստով

ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից: Covid 19 բացասական թեստով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:


Մարուքյանի խոսքերը հաստատել է նաև «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ օրերս «Արմենիա» ավիաընկերությունը կվերսկսի դեպի Ռուսաստան կանոնավոր չվերթները:


«Դեպի Ռուսաստան կանոնավոր չվերթները կվերսկսվեն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, այս ամսվա վերջին: Հայաստանի քաղաքացիները կկարողանան անարգել մուտք գործել Ռուսաստան, եթե ունենան Covid 19-ի թեստի բացասական արդյունքը», - հունվարի 21-ին Facebook-ի իր էջում գրել էր ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը ։


Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր անցյալ տարվա մարտին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի թեստերի փոխադարձ ճանաչումը կարող է նախնական որոշում դառնալ ԵԱՏՄ ուղևորափոխադրումների ապահովման համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/80256