ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը վերադառնում է աշխատանքի նախկին ռեժիմին: 2021 թ. փետրվարի 3-ից հնարավորություն է բացվելու սովորական կարգով ընդունելության գրանցվել էլեկտրոնային հերթով։
Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից, գրառման համար համապատասխան հղումները տեղադրված են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ինտերնետային կայքի «Հյուպատոսական հարցեր» բաժնում:
«Հյուպատոսական ընդունելությունը կիրականացվի սանիտա-համաճարակաբանական անվտանգության պահանջներին համապատասխան։ Այցելուները պետք է լինեն դիմակներով եւ ձեռնոցներով, պահպանեն սոցիալական հեռավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/80211