Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խիստ մտահոգություն է արտահայտել Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակման կապակցությամբ:
"Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի",- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա, որը հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Բարեբախտաբար տուժածներ չկան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/80201