Մամուլ. Դավիթ Տոնոյանը փորձում է մաքրվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ամբողջ ընթացքում 1-2 անգամ «երեւացած», իսկ հետպատերազմական շրջանում լիարժեք լռություն պահպանած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հարցազրույց է տվել՝ ինչ-որ առումով փորձելով նաեւ «մաքրվել», արդարանալ, սլաքներն այլ կողմ ուղղել: Մասնավորաբար, նախ՝ նա նշում է, որ «պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերը անկեղծ եւ անձնազոհաբար արել են ավելին, քան հնարավոր էր՝ հանուն հաղթանակի», ապա հավելում մի միտք, որը, երեւի թե, հարցազրույցի «մեխն» է. «2015 թ.-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։ Մարությանի՝ քաղաքապետարանում հայտնվելը թեժ քննարկվել է նրա տարբեր աշխատակիցների կողմից, նույնիսկ նշվել է, որ Մարությանը քաղաքապետարանում է իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար, քանի որ վերջինս պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքապետարանի շենքից ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ: Ակնհայտ է, որ Մարությանին Երեւան քաղաքի հետ կապված որեւէ հարց չի էլ հուզում, որի վառ օրինակը Երեւանում տեղացած ձյունն է, այն չմաքրելը, ինչպես նաեւ ողջ Երեւանը սահադաշտ դառնալու հեռանկարը: Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ դեռեւս հայտնի չէ, թե փետրվարի 9-ին կայանալիք Երեւանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ավագանին: Օրակարգը դեռ չկա, իսկ շատերն էլ կարծիք են արտահայտում, թե Երեւանի քաղաքապետը կրկին որեւէ պատրվակ կբերի նիստին չմասնակցելու համար: Նկատենք՝ երեկ, փաստորեն, Հայկ Մարությանի առաջին աշխատանքային օրն էր, այնինչ համայն հայության մայրաքաղաքը խնդիրների մեջ է թաղված»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆ-ում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ եւ ԱԳՆ-ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։ Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատման դիմումները այսքանով չեն սահմանափակվելու: Թերթի հետ զրույցում ԱԳՆ աշխատակիցը նշել է, որ հրաժարականների դիմումները կապված են քաղաքական իշխանության կողմից վարվող անհասկանալի արտաքին քաղաքականության եւ քաղաքական որոշ դեմքերի, այդ թվում՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու՝ Փաշինյանի ցանկության հետ։ Ասել է թե, փորձառու ու պրոֆեսիոնալ դիվանագետները դժգոհում են Նիկոլ Փաշինյանի կողմից ոլորտում քաղաքական ու «խայտառակ թույլ» նշանակումներ անելու հանգամանքից։ Մեր տեղեկություններով, հարթ չեն նաեւ ԱԳ նախարար Արա Այվազյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, քանի որ Այվազյանն այս կարճ ժամանակաընթացքում մի քանի անգամ բաց տեքստով իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի մոտեցմանը։ Մենք տեղեկություն ունենք, որ առաջիկայում հնարավոր է նաեւ Այվազյանի պաշտոնանկությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, եւ չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաեւ առցանց տարբերակով մասնակցել նիստին՝ քովիդով պայմանավորված, սակայն ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է գրեթե ողջ կազմով։ «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կարեւոր հանդիպումներ կային»,- մեզ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նիստից առաջ դահլիճի մուտքի մոտ գերիների հետ կապված բողոքի ակցիա է արել՝ ձեռքին պաստառ․ «Միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»: Չնայած պնդումներին, թե խորհրդարանական դիվանագիտությունն աննախադեպ մակարդակի վրա է, ԵԽԽՎ օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը, որի վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել:


Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, պաշտոնական տեղեկատվություն չկա, թե ինչու Ստրասբուրգ չմեկնեցին Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ «բոյկոտն» ավելի շուտ քաղաքական իմաստ ուներ, թերեւս, Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ չեն մասնակցելու: Ավելին, իշխանական աղբյուրներից տեղեկացանք՝ չի բացառվում, որ շուտով Զոհրաբյանին ընդհանրապես դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից՝ օգտվելով խորհրդարանական նոր «գործիքից»։ Դա կարտահայտվի նրանով, որ նոր ձեւավորվելիք էթիկայի հանձնաժողովը կքննի Զոհրաբյանի «ժեխ»-ի պատմությունը, եւ պատգամավորի վարքում հայտնաբերած խախտման հիմքով ԱԺ նախագահը նրան կհեռացնի պատվիրակության կազմից։ Եվ չնայած Արարատ Միրզոյանն օրեր առաջ չմասնակցեց Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու քվեարկությանը, սակայն Փաշինյանն է հանձնարարել դա անել, քանի որ «Զոհրաբյանն ադրբեջանցիներին կատոկելու իր ելույթներով կարող է վնասել ադրբեջանցիների հետ «խաղաղության պլատֆորմի» աշխատանքներին, չի բացառվում, որ առաջիկայում այդ պլատֆորմը կրկին օրակարգ բերվի»։ Մեր աղբյուրը կարծում է, որ Արարատ Միրզոյանը կկատարի հրահանգը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին ակտիվացնում է իր ներքաղաքական շփումները, եւ նշյալ հանդիպումը միակը չի լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը հանդիպումների շարքի մասին է. նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների, ինչպես նաեւ տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Թե ինչ հարցեր են քննարկվում ու քննարկվելու պաշտոնական օրակարգից դուրս, դժվար է ասել, սակայն, ըստ ամենայնի, խոսքը թե՛ ռազմագերիների, թե՛ տարածաշրջանային վերադասավորումների եւ թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ 17-ի ֆորմատը դադարել է գոյություն ունենալուց: Այս տարվա սկզբից այդ ֆորմատով այլևս նիստեր չեն անցկացվել, և որևէ միասնական որոշում չի կայացվել: Մեր հարցին, թե որն է ֆորմատի կազմալուծման պատճառը, մեր զրուցակիցներից մեկը, ով այդ ֆորմատի մասնակիցներից է եղել, ասաց. «Ֆորմալ պատճառ գոյություն չունի, ուղղակի կարող ենք կասել, որ այդ ֆորմատը սպառեց իրեն»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «2019 թվականին «Քաղպայմանագիր» կուսակցությունը փակեց իր տարածքային կազմակերպությունները՝ թողնելով մեկը։ ՔՊ կարկառուն անդամ Վահագն Հովակիմյանը մեր թերթի հետ զրույցում չէր թաքցրել, որ «ծախսերն» են պատճառը, իշխող ուժն ընտրություններից հետո նպատակահարմար էր գտել հրաժարվել ավելորդ ծախսերից։ Սակայն այժմ այդ գրասենյակները վերաբացելու ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ ընտրություններին ընդառաջ։ Նիկոլ Փաշինյանը ժամկետ է սահմանել՝ մինչեւ մեկ ամսից բոլոր կառույցները պետք է վերաբացվեն, եւ սկսվեն կուսակցական ակտիվ շփումները։ Հետաքրքիր է՝ հետպատերազմյան սուղ ժամանակներում ինչու եւ ինչով է իշխանությունը վերաբացում գրասենյակները։ Դա տարածքների վարձ, աշխատողների աշխատավարձ եւ այլ ծախսեր է ենթադրում, եւ ի՞նչ իմաստ ունի այդքան գրասենյակ բացելը, եթե ճիշտ են հավաստիացումները, որ շարունակում են վայելել ժողովրդի աջակցությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» երբեմն հատում են բանականության սահմանները։ Հունվարի 4-ին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանին Հարությունյանը հիմա փորձում է Հաշվեքննիչ պալատի նախագահ դարձնել։ Թեկնածությունն արդեն ներկայացվել է ԱԺ պատկան հանձնաժողովին, առաջիկա օրերին հանձնաժողովը նիստ կհրավիրի եւ կքննարկի ՀՊ նախագահի հարցը։ Այս տեղափոխության զավեշտն այն է, որ բյուջեն կազմած, բյուջեն գրած պաշտոնյան, փաստորեն, հիմա գնում է ստուգելու իր իսկ կազմած բյուջեն եւ դրա ծախսման արդյունավետությունը։ Սակայն ուշագրավ է, որ նա մրցակից ունի՝ ի դեմս «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի։ Վերջինիս թեկնածությունը նույնպես առաջադրել են, եւ, ըստ էության, խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ իշխանության համար այս ընտրությունը լինելու է կարեւոր փորձություն։ Հատկապես իշխանության համար՝ պատրա՞ստ է արդյոք թափանցիկ եւ հաշվետվողական լինել հանրության առջեւ եւ այդ պաշտոնը քաղաքական որոշման արդյունքում զիջել ընդդիմադիր գործչի, թե՞ հետպատերազմյան Արցախում էլ «լավագույն ավանդույթները» շարունակվում են։ Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը չի ծառայել բանակում եւ ոչ էլ զինապարտ է, մինչդեռ նշված պաշտոնի համար դա սահմանադրական պահանջ է։ ՀՊ նախագահին ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների 3/5-ով, բայց մինչ այդ ԱԺ գլխադասային հանձնաժողովի մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի»:


«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը ցնցել է հանրային-քաղաքական դիսկուրսը, դարձել է քննարկման առարկա։ Քննարկում՝ որպես այդպիսին, չկա էլ, ամեն ինչ հանգում է մտքին, թե՝ «սա ինչ խայտառակություն է», «ինչպե՞ս կարելի է Նիկոլի անգլերենի դասատու՝ դիվանագիտական փորձ չունեցող Մակունցին նշանակել այդքան կարեւոր երկրում դեսպան», եւ այլն։ Իրականում Մակունցի նշանակման մեջ խայտառակ ու անսովոր ոչինչ չկա։ Դա ոչ թե խայտառակություն է, այլ խիստ օրինաչափ քայլ։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարող է զբաղեցնել՝ վարչապետի, Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահի, Հայկ Մարությանը՝ Երեւանի քաղաքապետի, Սարգսյան անունով կոկորդիլոսասերը՝ ինչ-որ մարզպետի պաշտոն, ու այդպես շարունակ․․․ ապա շատ օրինաչափ է, որ դիվանագիտության հետ որեւէ աղերս չունեցող Մակունցը զբաղեցնելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Մակունցին դեսպան նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական քայլն է անում՝ արդարության հաստատման գործում։


Իսկ արդարությունն այն է, որ, եթե Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնները կարող են զբաղեցվել հակահայկական ու հակապետական էլեմենտների կողմից, ապա նույն սկզբունքը պետք է կիրառվի բոլոր ուղղություններում ու բոլոր մակարդակներով։ Այսինքն՝ նշաձողը պետք է իջեցվի մինչեւ հնարավոր նվազագույնը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում։ Որովհետեւ ազնիվ չէ, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում դեսպան է աշխատում որեւէ փորձառու դիվանագետ։ Բոլորի նշաձողը պետք է հասցվի Նիկոլ Փաշինյանի նշաձողին, այսինքն՝ մարդկային ու քաղաքական անկման ամենացածր կետին։ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլից հետո թվում է, թե դա է անկման ստորին կետը, բայց ոչ, ամեն հաջորդ գործողությամբ նա ցույց է տալիս, որ դեռ կա դեգրադացիայի նոր, ավելի խորը աստիճան։ Իսկ դեգրադացիան, բարոյազրկումն իրենց էությամբ անսահմանություն ենթադրող վիճակներ են, հետեւաբար՝ մենք առաջիկայում դեռ ականատես ենք լինելու նորանոր անկումների։


Դրանց պայմանական վերջնակետը կարող է լինել պետության ամբողջական կազմաքանդումը, որին իր ամեն մի նոր գործողությամբ ավելի է մոտենում Նիկոլ Փաշինյանը։ Մակունցի նշանակումն այդ ճանապարհի կարեւոր, բայց փոքր քայլ է։ Նիկոլ Փաշինյանը խաղում է գրեթե բաց խաղաքարտերով ու այլեւս չի էլ թաքցնում, որ ունի մեկ վերջնական առաքելություն՝ հայկական պետականության կազմաքանդումն ու կործանումը։ Նա առայժմ հաջողություններ է արձանագրում իր այդ առաքելության իրականացման ճանապարհին։ Այդ հաջողությունների թվում են նաեւ հենց այսպիսի իրողությունները, երբ հասարակության քիչ թե շատ ակտիվ զանգվածին հնարավոր է դառնում շեղել Մակունցի նշանակման նման փոքր իրադարձություններով։ Այդպիսով Նիկոլ Փաշինյանը կարողանում է նաեւ հաջողությամբ կառավարել տեղեկատվական հոսքերը։ Մակունցի նշանակման մասին լուրը բավական էր Արարատ Միրզոյանի անձի շուրջ ծավալված գործակալական սկանդալը մոռացության մատնելու կամ հետին պլան մղելու համար։ Նիկոլ Փաշինյանն այլեւս իրեն ամուր է զգում այնքան ու այնպես, որ կարողանում է քաղաքական օրակարգ ձեւավորել ու թելադրել։ Խնդիրը հենց դա է, եւ ոչ թե ուսապարկերից ոչ թե՝ շարքայինին, այլ՝ հատկապես ոսկեզօծ շղթաներովին դեսպան նշանակելու հարցը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին. երեկ Բաքվում այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում։ Բաքուն Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տարածաշրջանային այցի առաջին կանգառն է, այստեղից Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան եւ Թուրքիա: Նկատենք՝ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը սահմանակցում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ, եւ, ըստ փորձագիտական շրջանակների, Իրանի իշխանությունները մտահոգված են նաեւ այդ շրջաններում սիրիացի վարձկանների առկայությամբ, որոնք Սիրիայում մաս էին կազմում Իրանի աջակցությունը վայելող ուժերի դեմ պատերազմող խմբավորումներին։ Կովկասագետ Վլադիմիր Սաժինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս աշխատանքային այցերը տարածաշրջան Իրանի կողմից դիրքերի ամրապնդման փորձեր են: «Կարծում եմ՝ կլուծվեն տնտեսական հարցեր, բնականաբար, կքննարկվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ այլ քաղաքական հարցեր: Իրանը ցանկանում է ցույց տալ իր ազդեցությունն այն իրավիճակի վրա, որը առկա է Կովկասում, քանի որ հարցի կարգավորման մեջ դեր խաղացին Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան», – նկատեց կովկասագետը: Հավելենք, որ Զարիֆի հաջորդ կանգառը Մոսկվան է. նա Երեւան կայցելի վաղը՝ հունվարի 27-ին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը՝ «Մասիս Տաբակոն», մատնվել է պարապուրդի: Գործարանի աշխատակիցներին ուղարկել են տուն. պատճառը այս ընկերության արտադրանքի պահանջարկի նվազումն է: Գլոբալ տնտեսական ճգնաժամը չի շրջանցում որևէ ընկերության և կազմակերպության, և նույնիսկ այնպիսի ապրանք, ինչպիսին ծխախոտն է, կարող է չարտադրվել պահանջարկի բացակայության պատճառով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հետպատերազմական Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք մտածում է՝ իր ապագան շարունակի կառուցել Հայաստանո՞ւմ, թե՞ կարանտինային ռեժիմից հետո լքի երկիրը, ՀՀ իշխանությունները ամեն քայլ անում են, որպեսզի Հայաստանը հայերի ապրելու համար դառնա ոչ գրավիչ: Օրենքներով անընդհատ անհեթեթ խստացումները ի վերջո բերելու են Հայաստանի դատարկման ու հետաքրքիր է՝ դա ում է ձեռնտու: Հիմա կոնկրետ օրինակով բացատրենք. ՀՀ Կառավարությունը հանդես է եկել հերթական օրենսդրական նախաձեռնությամբ, որն ուղղված է լրատվամիջոցների դեմ եւ կրկին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող գովազդները: Մասնավորապես, ՀՀ Ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:


Միեւնույն ժամանակ խախտում արած լրատվական կայքերի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով: Ընդ որում, այս նախագիծը ներկայացնելիս Կառավարությունը չի խորհրդակցել դաշտում գործող ԶԼՄ-ների հետ ու չի հետաքրքրվել՝ հնարավո՞ր է տեխնիկապես գովազդը ժամով տեղադրել: Այն միայն դրվել է հանրային քննարկման եւ ստացել չորս կողմ ձայներ։ Սակայն սա իսկական գլխացավանք է դառնալու կայքերի համար, եթե չասենք անհնարին կլինի օրենքի պահանջի կատարումը: Կայքերի աշխատանքը հեռուստատեսային հեռարձակումից էապես տարբերվում է, եւ ժամով գովազդ դնելը ուղղակի անհնար է: Իսկ իրականում ինչ նպատակ է հետապնդում պատերազմում պարտված Կառավարությունը. գովազդներից զրկել լրատվամիջոցներին: Ընդ որում, այդ նպատակը նրանք հետապնդում են իշխանության գալու հենց առաջին օրվանից, եւ, որպես օրինակ, բավական է հիշել Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախագծերը, այժմ էլ այդ գիծը ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունն են շարունակում:


Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները ֆինանսավորվում են հենց գովազդների միջոցով, եւ խոսքը նաեւ վիճակախաղերի գովազդին է վերաբերում: Եվ ստացվում է՝ վիճակախաղերը մեր երկրում գոյություն ունեն, գոծում են, իսկ դրանց գովազդը հենց կայքերով պետք է սահմանափակվի: Ընդգծում ենք, որ կայքերում դրանց սահմանափակումը չի բերելու ինտերնետ տիրույթում գովազդի սահմանափակման կամ բացառման, քանի որ համացանցը հնարավորություն է տալիս առանց սահմանափակման ցանկացած սոցցանցում տեղադրել գովազդ եւ ստանալ դրա արդյունավետությունը: Այսինքն՝ վիճակախաղերի կազմակերպիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, որոշները կփակվեն, եւ այդպես ՀՀ գործող Կառավարությունը կհասնի իր իրական նպատակին: Ու սա արվում է օպերատիվ կերպով՝ առանց ԶԼՄ-ների հետ քննարկելու, մինչդեռ Կառավարությունն այսօր մեկ նպատակ պետք է հետապնդի. վերացնել կորոնավիրուսի համավարակի եւ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքները: Բայց այս կարեւոր գործը թողած՝ Կառավարությունը ջանքեր է գործադրում ԶԼՄ-ները փակելու ուղղությամբ»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/80185

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel