Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՆ

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն:


Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


«Դիերն անՃանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար»,-ասել է Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:


Հունան Թադևոսյանի խոսքով` ԱԻՆ օպերատիվ շտաբը շարունակում է հավաքել տեղեկություններ:


«Մատաղիս–Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում այսօր ևս կիրականացվեն որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ»,-ասաց նա:


Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/80083