ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ոչ պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, որտեղ արդեն հանդիպել է իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ:
«Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները, երկու երկրների միջև առկա երկկողմ համագործակցության օրակարգը և հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները», - Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է այցելություն Ցինանդալի գյուղ (Թելավի համայնք, Կախեթի):
Նշենք, որ սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն Է Վրաստան պաշտոնում նշանակվելու պահից (2020թ. նոյեմբերի 18):
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/80074