Ինչո՞ւ իշխանությունները հայ գերիների մասին տվյալներ չեն հրապարակում. Շահնազարյանի վարկածը

Ադրբեջանում են գտնվում 235 հայ ռազմագերիներ, որոնց թվում կան քաղաքացիական անձինք եւ կանայք: Այս մասին «Պրեսինգ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։


Հարցին, թե ինչու մինչ այժմ չեն հրապարակվել անհայտ կորածների եւ գերիների ցուցակները, Շահնազարյանը նշեց, որ այդպիսով Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն կերպ թաքցնել իրենց կատարած հանցագործությունը:


Շահնազարյանի համար անհասկանալի պատճառներով այսօր իշխանությունները հայ գերիների մասին տեղեկատվությունը ներկայացնում են որպես պետական գաղտնիք։


«Այսօրվա դրությամբ Ադրբեջանում է գտնվում 235 հայ ռազմագերի։ Նրանց թվում կան քաղաքացիական անձինք և կանայք։ Ավելին՝ Ադրբեջանում 64 «ահաբեկիչ» կա, ինչպես իրենք են ասում։ Այս տվյալները չափազանց կարևոր են, և դրանք թաքցնելու փոխարեն իշխանությունները պետք է այդ մասին խոսեն միջազգային բոլոր հարթակներում։ Ես հանցագործություն եմ համարում բանակցություններ վարել, քանի դեռ ադրբեջանական բանտերում կա գոնե մեկ հայ գերի», - նշել է նա։


Խոսելով Մարալ Նաջարյանի մասին, որի գերեվարման փաստը Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, Շահնազարյանը հայտնել է հետեւյալ տվյալները:


«Մարալ Նաջարյանին նոյեմբերի 10-ին կալանավորել են իր հարազատի՝ Վիգեն Հեքուաջյանի հետ։ Բաքվից 70 կմ հեռավորության վրա գտնվում է Գուբիստական բանտը։ Նրան պահում են այդ բանտի երրորդ մասնաշենքում, երկրորդ հարկում՝ 213 խցում։ Այդ տեղեկությունը իշխանությունները չունեն, ես ասել եմ, որ օգտագործեն», - ասաց նա։


«Գերզգայուն հարց» և տվյալների հրապարակումից հրաժարում


Հունվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացրել էր, որ գերիների մասին տվյալները գաղտնի են եւ հրապարակման ենթակա չեն:


Վերջին շրջանում, ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, հայ գերիների ցուցակները մշտապես թարմացվում և ներկայացվում էին գործընկերներին՝ հաշվի առնելով որոնողական աշխատանքների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև ստացվող նոր տեղեկատվությունը:


«Ռազմագերիների հարցում Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և խուսափում է ձևակերպումներից, որոնք կարող են վնաս հասցնել նրանց արագ և անվտանգ վերադարձին հայրենիք», - ասված էր հաղորդագրության մեջ:


Ինչ վերաբերում է գերիների մասով հայկական կողմի ցուցակներին, ապա հաշվի առնելով այդ տեղեկատվության գաղտնիությունը՝ կարելի է միայն հայտնել, որ դրանք ներկայացվել են պարբերաբար, մի քանի փուլով՝ ըստ թարմացման։


Ընդ որում, դեռևս դեկտեմբերին ռուսական կողմին և Կարմիր Խաչին ամբողջական ցուցակներ էին ներկայացվել։


«Հայաստանում եւ Ադրբեջանում գերիների մասին կոնկրետ թվերը գաղտնի են եւ հրապարակման ենթակա չեն՝ հաշվի առնելով հարցի գերզգայունությունը», - ընդգծվել է հայտարարության մեջ:


Հավելենք, որ Տիգրան Ավինյանի բացատրություններն, ըստ էության, պատասխանն էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։


Ի՞նչ է ասել Սերգեյ Լավրովը


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականները ներկայումս անվանական ցուցակներ են հաստատում ղարաբաղյան հակամարտությունից հետո ռազմագերիների փոխանակման համար: Այս մասին հունվարի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


Նրա խոսքով, հայկական կողմից գերիների ցուցակները ոչ միանգամից եւ ոչ ամբողջությամբ են եղել, եւ հետագայում փոխանակվել են նրանք, ովքեր նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձությունների մասնակից են եղել:


«Հիմա գլխավոր հարցը դեկտեմբերին Հադրութի շրջանում ծագած խնդիրն է, երբ այնտեղ ուղարկված հայ զինծառայողների մեծ մասը գերի է ընկել։ Ադրբեջանը հայտարարել է, քանի որ այդ մարդիկ զինադադարից հետո տեղափոխվել են շրջան, ապա դրանք պետք է դիտարկել առանձին կարգով։ Բայց մենք եւ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ ենք տանում հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակենք եւ առաջնորդվենք «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով», - նշել է Լավրովը:


Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ պարզվել է, որ գերիները 62-ից ավելի են, ինչպես ավելի վաղ էր ասվել, եւ այժմ ցուցակները ճշտվում են, որպեսզի հասկանան, թե որտեղ կարող են գտնվել այդ մարդիկ:


«Սա անընդունելի մոտեցում է»


Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանում հայ ռազմագերիների քանակի մասին տվյալներ տրամադրելը մերժելն անընդունելի է։ Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։


Նրա խոսքով՝ իրավունքի գերակայության սկզբունքը ենթադրում է հանրային նշանակություն ունեցող ցանկացած տվյալների հրապարակում։


Դրա հետ մեկտեղ, մերժելով որևէ տվյալների հրապարակումը, պետությունը պետք է ցույց տա, թե դրանով ինչ իրավաչափ հետաքրքրություն է հետապնդում։


Միեւնույն ժամանակ, գտնում է Թաթոյանը, ճշգրիտ տվյալների հրապարակումը թույլ կտա զգալիորեն ուժեղացնել Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը գերիներին ազատ արձակելու եւ վերադարձնելու հարցում, հիմքեր կստեղծի Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների համար, կբարձրացնի Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը, հրապարակայնորեն կընդգծի պետության կողմից գերիների եւ նրանց ընտանիքների իրավունքների հարգումը, հրապարակավ կընդգծի պետության պատասխանատու վերաբերմունքն այդ հասարակական կարեւոր հարցի նկատմամբ:


Պետությունը այս քայլով կբացառի կամ էապես կկրճատի ցանկացած կողմի փորձերը կեղծ տեղեկությունների միջոցով մոլորեցնելու և, հետևաբար, մանիպուլյացիայի ենթարկելու հանրությանը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79940

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online