Մարուքյանն ու Կոպիրկինը քննարկել են հայ ռազմագերիներին վերադարձնելու ՌԴ ջանքերը

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 20-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։


«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանի հետ առաջնահերթ քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79937