Մամուլ. Ինչու է Ծառուկյանը տարանջատվել 16-ից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ի և 16-ի դաշինքի միջև առճակատումը ավելի է խորանում: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ և առաջարկել, որ Վազգեն Մանուկյանը հրապարակային ներողություն խնդրի «բոմժ» արտահայտության համար, սակայն Մանուկյանը հրաժարվել է կատարել այս պահանջը: Ծառուկյանն էլ որոշում է կայացրել տարանջատվել 16-ից՝ ցույց տալու համար, որ հենց ինքն ու իր կուսակցությունն են այդ միավորման առանցքում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանը» կուսակցություններին առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները, նաեւ նախապատերազմյան քայլերն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ձեւավորել։ Մերժել են իշխանական «Իմ քայլը» եւ ՀՀԿ-ն։ ԻՔ-ում կարծում են, որ դեռ դրա ժամանակը չէ, իսկ ՀՀԿ-ից փոխանցել են, որ չեն կարծում, թե այս իշխանության օրոք այդ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործել եւ վեր հանել թույլ տրված թերացումներն ու բացթողումները։ Փոխարենը առաջարկին կողմ են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»: Հիշեցնենք, որ, ըստ ԼՀԿ առաջարկի, հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամից. ԱԺ 3 խմբակցությունները պետք է առաջարկեն 4-ական անդամ, իսկ ԱԺ չանցած մյուս 3 ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը, ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ Ինչպես նաեւ ՀՀ ՄԻՊ-ը՝ մեկ ներկայացուցիչ։ Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2020 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով: Քաղաքական բանակցություններն իրենց արդյունքը չտվեցին, քանի որ ընդդիմադիրներ կուսակցություններն ասում են, թե չեն ցանկանում Փաշինյանի հետ գնալ ընտրությունների, եւ նա պետք է հրաժարական տա: Արտահերթ ընտրությունների տարբերակներ են քննարկվում նաեւ կուլիսներում, եւ իշխանությունը կանգնած է լուրջ խնդրի առջեւ: Բանն այն է, որ իրենք որքան էլ ցանկանան արտահերթ ընտրություններ անցկացնել, դրա համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, գործընթացներ, որոնք լի են խոչընդոտներով: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածում ասվում է. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: 132 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ պետք է ընտրվի 66 կողմ ձայնով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծես համակարծիք չէ այդ տարբերակի հետ եւ իշխանական գործիչների հետ տարբեր զրույցների ժամանակ հայտարարել է, որ երբ Փաշինյանը հրաժարական տա, ինքն առաջադրելու է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Վերջինս նաեւ բանակցությունների մեջ է ԲՀԿ-ի հետ, իսկ հայտնի է, որ խորհրդարանական երկրորդ ուժը վարչապետի թեկնածու առաջադրելու մասով հավակնություններ չունի, հետեւաբար խորհրդարանում մնում է առաջադրվող միակ թեկնածու Մարուքյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անկախ պատգամավորներից մեկն էլ նման հավակնություններ ունի, իսկ սա նշանակում է, որ խորհրդարանի լուծարման իրավական գործընթացը հագեցված է խոչընդոտներով: Ու դատելով այս իրավիճակից՝ կարծես թե Նիկոլ Փաշինյանը հակված է հերթական ընտրությունների գնալու: Ամեն դեպքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ակտիվ հանդիպումներ կազմակերպելու հրահանգ տվել է՝ շոշափելու քաղաքացիների տրամադրությունները, այնուամենայնիվ, ընտրությունների կոնկրետ ժամկետ դեռ չի շտապում ասել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկիրը պատերազմից հետո թեւակոխել է նախընտրական փուլ։ Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սկսել են նոր կուսակցություններ բացվել։ Մեր տեղեկություններով՝ նոր քաղաքական ուժ ձեւավորելու գործին է լծվել նաեւ Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը՝ Վոգը։ Մեզ ասացին՝ Հակոբյանն այս օրերին թիմ հավաքելով է զբաղված, որոշել է, որ այնտեղ չպետք է լինեն նախկինների կամ ներկաների հետ ասոցացվող դեմքեր։ Նա կարծում է, որ բարձր ռեյտինգ ունի Սյունիքում եւ կարող է գործող ընդդիմությունից ավելի հաջող քաղաքական գործունեություն ծավալել։ Կուսակցությունը դե յուրե դեռ գրանցված չէ, բայց հայտնի է, որ ծրագրում հիմնական շեշտը դրվելու է տնտեսական քաղաքականության, փլուզված տնտեսության առողջացման վրա։ Այդ նպատակով նույնիսկ Բեռլինում մասնագետների են պատվիրել տնտեսության հակաճգնաժամային ծրագիր մշակել, եւ այն գրեթե պատրաստ է։ Վահե Հակոբյանը, սակայն, պատրաստ չէր այս թեմայով մեր հարցերին պատասխանելու եւ հերթապահ պատասխան տվեց․ «Ոչ, նման բան չկա, ես այսօր կուսակցություն չեմ բացում»։ Մեզ ասացին, սակայն, որ նոր կուսակցությունը գրեթե ամբողջությամբ ձեւավորված է, պարզապես հստակեցնելու որոշ բաներ կան, եւ այս պահին չեն ուզում այդ մասին խոսել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի շուրջ ծագած սկանդալը՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու կապակցությամբ, որը շոկ է առաջացրել հանրության մեջ, խորհրդարանական ընդդիմությանը բացարձակապես չի հուզել․ ոչ մի ելույթ, ոչ մի հարցադրում, ոչ մի դատապարտող տեքստ այս օրերին չի եղել։ Տպավորություն է, թե ԱԺ ընդդիմությանը բոլորովին չի հուզում, որ աշխատում են մի հիմնարկում, որի ղեկավարը թշնամի երկրի կամ ՀՀ հատուկ ծառայությունների գործակալ է։ Երեկ թե՛ ԲՀԿ-ից, թե՛ ԼՀԿ-ից փորձեցինք պարզել՝ գուցե ոչ հրապարակայի՞ն են հետաքրքրվել այս հարցով։ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին հարցրինք՝ դիսկոմֆորտ չե՞ք զգում նույն ամբիոնում նստելիս, ինչո՞ւ չեք պարզում՝ ինչն ինչոց է։ Էնֆիաջյանն ասաց, թե զբաղված է, շտապում է, իրեն մարդ է սպասում։ Իրականում պարզեցինք, որ խմբակցությանն ասվել է․ «Դա մեր թեման չի, չենք մտնում դրա մեջ»։ ԼՀԿ-ում էլ չեն ուզում մտնել այդ «թեմայի» մեջ։ Անի Սամսոնյանը, պատասխանելով հարցին, փորձեց անլրջացնել․ «Ըտենց ամեն մեկի վրա կարա շպրտի»։ Վստա՞հ եք, որ ձեռագիրը Արարատ Միրզոյանինը չէ։ «Թող ԱԱԾ-ն զբաղվի»։ Իսկ դուք ի՞նչ եք անում՝ որպես պատգամավոր, որ ԱԱԾ-ն զբաղվի։ «Կան համապատասխան մարմիններ՝ նման հարցերով զբաղվելու համար։ Ես ԱԺ պատգամավոր եմ, ո՛չ լյուստրացիայով եմ զբաղվում, ո՛չ էլ նման հրապարակ նետված տեղեկատվության ստուգմամբ»։ Փաստորեն, Ձեզ չի մտահոգում, որ ԱԺ ղեկավարը կարող է Թուրքիայի գործակալ լինել։ «Եթե ամեն մեկս նման ինֆորմացիա գցենք հրապարակ, հիմա սա պետությո՞ւն է, թե՞ զրուցարան․․․ ԱԱԾ-ն միակ մարմինն է, որ պետք է զբաղվի այդ հարցով»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում: Մասնավորապես առաջարկվում է ԱԺ նախագահին լիազորել էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնելու (ներառյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում) հնարավորությունից մինչև մեկ տարով»: Եթե այս փոփոխությունը ուժի մեջ մտնի, օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանին կարող են զրկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ԵԽԽՎ նիստերին մասնակցելու և ԲՀԿ խմբակցությունը ներկայացնելու հնարավորությունից: Այս կերպ իշխող խմբակցությունը փորձում է փակել անհնազանդ պատգամավորների բերանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգում աշխատողները լուրջ դժվարություններ ունեն սեփական տեսակետը հայտնելու հարցում։ Մեզ պատմեցին, որ պատերազմից հետո Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող գրառումների համար խիստ զգուշացումներ են ստացել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, անգամ՝ օպերատորները, որոնց իր մոտ է հրավիրել Հ1-ի լրատվական հաղորդումների պրոդյուսերը եւ զգուշացրել, որ «հանգիստ նստեն տեղները»։ Մյուս ահազանգը ստացել ենք էկոնոմիկայի նախարարությունից, մասնավորապես՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամից։ Բոլոր այն աշխատակիցները, ովքեր դեմ են այս իշխանությանը եւ հակաիշխանական որեւէ գրառում են անում իրենց էջում, ղեկավարները կանչում են եւ վախեցնում, թե աշխատանքից կհեռացվեն։ Ի դեպ, կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավոր Սամվել Գրիգորյանի, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցի եւ դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, սակայն ԱԺ-ի կողից գործընթացը տեղի չի ունեցել. այն ընդգրկված է հունվարի 18-ից մեկնարկած նիստերի օրակարգում: Իսկ ովքե՞ր են թեկնածուները. ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը ԲԴԽ ժամանակավոր անդամ է նշանակվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, քանի որ իմքայլակնները այդպես էլ չկարողացան թեկնածու գտնել: Եթե Արմեն Հայկյանցը չընտրվի Վճռաբեկ դատարանի դատավոր, նա կվերադառնա իր դասախոսական գործունեությանը, իսկ ԲԴԽ անդամի տեղը էլի թափուր կմնա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անկախ Հայկյանցի՝ դատավոր դառնալ կամ չդառնալու հանգամանքից, ԲԴԽ գիտնական անդամի տեղը թափուր է մնում, եւ քաղաքական իշխանությունները որոշել են ԲԴԽ տանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի՝ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշում էր կայացրել, որ պատերազմին մասնակցած զինվորականներին, այդ թվում՝ կամավորներին և նրանց ամուսիններին ու երեխաներին 2020թ. առաջին կիսամյակի ուսման վարձից ազատվելու արտոնություն է տրվում: Այդ նախագծում գրված է, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք «մարտական գործողություններին մասնակցելու» մասին: Սակայն զորամասերը իրենց կցագրված զինծառայողներին, այդ թվում և կամավորներին տրվող տեղեկանքներում գրում են «իրականացրել է մարտական ծառայություն»: Իհարկե, մարտական ծառայությունը ավելի լայն հասկացություն է և ներառում է նաև մարտական գործողության մասնակցելը, բայց ուսումնական հաստատությունները հրաժարվում են այդ տեղեկանքը հիմք ընդունել՝ հայտարարելով, որ կառավարության որոշման մեջ օգտագործված է «մարտական գործողություն» եզրույթը: Հիմա սա արվում է հատուկ պայմանավորվածությա՞ն միջոցով, թե՞ ուղղակի պատահականություն է, դժվար է ասել, բայց որ մարտական գործողության մասնակից զինծառայողները զրկվում են այս արտոնությունից և կառավարության որոշումը արժեզրկվում է, փաստ է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. Արցախի եւ Ադրբեջանի միջեւ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից անցել է շուրջ երեք ամիս, սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են անարձագանք թողնել պարտության հնարավոր պատճառների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները: Որոշ բացատրություններ, իհարկե, տրվում են, բայց դրանք խորը եւ համապարփակ չեն ու է’լ ավելի շատ հարցեր են առաջացնում: Ինչպես բազմիցս նշվել է, պատերազմում մեր պարտության խնդիրներից գլխավորը համարվում է զենք-զինամթերքի գնման հետ կապված կոռուպցիոն սկանդալը: Մամուլում այդ հարցի վերաբերյալ տեւական ժամանակ է՝ շրջանառվում է Դավիթ Գալստյանի անունը, որը հանրության շրջանում հայտնի է Պատրոն Դավո մականունով: Ըստ նույն տեղեկությունների՝ Հայաստանի բանակի զենքի գնումների 95%-ը իրականացվում է Դավիթ Գալստյանի միջոցով:


Ու դա եղել է թե՛ նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին, թե՛ ներկայիս: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էլ Դավիթ Գալստյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շարունակեցին իրենց մտերիմ հարաբերությունները ու այդ ոլորտն «իրենցով արեցին»:ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ նախկին իշխանությունների եւ Դավիթ Գալստյանի հետ կապող օղակը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն: Բանն այն է, որ Դավիթ Գալստյանի ամուսնության քավորը Վաչագան Ղազարյանն է, որը հետագայում դարձել է Գալստյանի դստեր կնքահայրը, այսինքն՝ խաչքավոր են:  Ու երբ դեռեւս 2018 հունիսին Վաչագան Ղազարյանի մոտ հայտնաբերվել էր խոշոր չափերի գումար՝ հայտնի ճամպրուկով, ըստ լուրերի՝ քավոր Պատրոն Դավոն է նրան փրկել՝ հայտարարելով, թե այդ գումարներն իրեն են պատկանում: Հիշեցնենք, որ, ըստ Ազգային անվտանգության ծառայության, կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են հունիսի 25-ին Երեւան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտից։


Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաեւ 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից: Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ըստ Վաչագան Ղազարյանի՝ բանկից գումարի կանխիկացման նպատակը եղել է այն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը, Ղազարյանը չէր ցանկացել հայտնել: Եվ Armlur.am-ին հասած լուրերի՝ հենց Դավիթ Գալստյանն է վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։ Նշենք նաեւ, որ Դավիթ Գալստյանը տարիներ առաջ կառուցել է Երեւանում գտնվող «Յանս» ռեստորանային համալիրն ու այն նվիրել է Վաչագան Ղազարյանին: Իսկ ո՞վ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ու ի՞նչ տեղեկություններ են շրջանառվում նրա մասին, որին որեւէ կերպ չի արձագանքում ո՛չ Գալստյանը եւ ո՛չ էլ ՀՀ ՊՆ-ն:


Ըստ մամուլի հրապարակումների՝ Գալստյանը մի քանի մասնագիտացված ընկերությունների բաժնետեր է. նա Հայաստանում արտադրվող «Կալաշնիկով» գործարանի սեփականատերերից է, դարձել է այս արտադրության հիմնադիր Royalsys Engineering ընկերության նախագահը: Ներկայիս իշխանությունների հետ եւս Գալստյանը սերտ հարաբերությունների մեջ է, բավականին մտերիմ Է նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որի թույլտվությամբ էլ, կարելի է ասել, Գալստյանը իրականացրել է զենք-զինամթերքի մատակարարման մասով բոլոր գործընթացները։ Ու, կարծես թե, քաղաքական իշխանությունների համար էլ վերջինս դարձել է սիրելի, քանի որ բոլոր այն սկանդալային հրապարակումները, որոնք կապվում են Գալստյանի հետ, ոչ մի հետեւանք չեն ունենում, քննության առարկա չեն դառնում: Հիմա Տոնոյանն այլեւս պաշտպանության նախարար չէ, բայց իր մտերիմը շարունակում է վայելել իշխանությունների համակրանքը: Ըստ «ՊարաԹՎ»-ի հրապարակման՝ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան եւ Կայմանյան կղզիներում: «Փաստաթղթերից մեկում երեւում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջիներինգը»։ Ղազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում։


Մոնոպոլիստ բիզնեսմենը, ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետեւ վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս»։ Իսկ երեկ արդեն «Սիվիլնեթը» տեղեկություններ հրապարակեց, որ Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի շարք առեւտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով, ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված եւ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- պատասխանել են ԱԱԾ-ից։ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումն իրականացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի քան մեկ տարի է, ինչ այն չի գործում, եւ սա այն դեպքում, երբ 2015 թվականի դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն ընդունել են կլիմայի փոփոխության նոր` Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում` ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Հայաստանը եւս ստորագրել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը` պարտավորվելով մասնավորապես 35 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակել 633 մլն տոննայի սահմաններում։ Ավելին, «Կանաչ կիլմայի հիմնադրամ»-ից տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստացել դրամաշնորհ` 20 մլն դոլլարի չափով: Ավելին, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման աշխատանքները պետք է մեկնարկեին 2020 թվականից։ Հայաստանը կլիմայի փոփոխության շրջանակներում նաեւ պարտավորվել է անտառապատ տարածքներն ավելացնել մինչեւ 265 հազար հեկտարով: Մինչեւ 2030 թվականը պետք է երկրները ներկայացնեն, թե վերցրած պարտավորություններից որքանն են իրականացրել: Արդյոք Հայաստանը կիրականացնի ստանձնած պարտավորությունը՝ ցույց կտա ժամանակը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդի չգործելու պատճառը ՀՀ կառավարության կազմի եւ կառուցվածքի փոփոխությունն է: Առաջիկայում խորհրդի կազմը կձեւավորվի, որի նախագահի իրավասությունը կվերապահվի ՀՀ փոխվարչապետին։ Չմոռանանք՝ առաջիկայ


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79845

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel