Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։
Համապատասխան որոշումն այսօր՝ հունվարի 18-ին, ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկ այլ որոշմամբ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով նախարարի պաշտոնից ազատվելու և նոր պաշտոնի նշանակվելու մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79780