Նոր օրինագիծ. ՊԵԿ 400 աշխատակիցներ զենք կունենան

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցներին կտրամադրվի հաշվեցուցակային զենք։ Հարցը հունվարի 18-ին քննարկվեց խորհրդարանի լիագումար նիստում։


ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը ասաց՝ օպերատիվ-հետախուզական խնդիրներ լուծելու համար ՊԵԿ աշխատակիցներին զինելու անհրաժեշտություն է առաջացել։


«Կառավարության հատուկ որոշմամբ կսահմանենք, թե ովքեր կարող են կրել մարտական զենք ու նրանք ոստիկանության ակադեմիայում անցնելու են հատուկ դասընթացներ»,- նշեց Գասպարյանը։


Պատասխանելով «Իմ քայլ»-ի պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին՝ ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 400 միավոր զենք է տրամադրվելու ՊԵԿ աշխատակիցներին, այդ թվում՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, քննչական ու հետաքննչական վարչության աշխատակիցներին։


«Զենքերի գնում չի նախատեսվում, քանի որ ՊԵԿ բալանսում դրանք կան»,-ասաց Գասպարյանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79771