Հունվարի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։
ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնում են ԱՀ ԱԳ նախարարությունից, կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։
Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության խնդիրների շուրջ մտքերի փոխանակումն ու քննարկումների անցկացումը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79758