Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը աղմկահարույց հայտարարություն էր արել, հայտնելով որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է: Նա նաև ապացույց էր ներկայացրել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79710