Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնում կծառայեն 60 զինվորականներ Ռուսաստանից և Թուրքիայից: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ Թուրքիան տեղեկացրել էր, որ 30 զինվորական է ուղարկել համատեղ կենտրոն:
Նա նշել է, որ կենտրոնը կգտնվի շփման գծից 8 կմ հեռու, Աղդամում:
Ըստ պայմանավորվածության, Թուրքիան իր աշխատանքները պետք է համակարգի ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79696