Նախօրերին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի մարմին: Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
Նա նշել է, որ նախօրեին, պայմանավորված Ալիևների Շուշի կատարած այցով, որոնողական աշխատանքներ չեն իրականացվել.
«Ադրբեջանական կողմը Մարտունուց և Թալիշից մեզ է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Թադևոսյանը տեղեկացրեց, որ այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Շուշիում, Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում:
Նշենք, որ մինչ օրս հայտնաբերվել է 1232 զոհված զինածառայողի աճյուն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79688