Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման համատեղ կենտրոնում կծառայեն 60-ական զինվորականներ Ռուսաստանից եւ Թուրքիայից, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Հրադադարի դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը որոշված է, դա Ադրբեջանի Աղդամի շրջանն է։ Կոնտեյներներ արդեն բերվել են, շինարարությունը սկսվել է։ Առաջին փուլում այնտեղ ծառայելու են 60 թուրք և ռուս զինծառայողներ։ Մեր զինվորականներն արդեն սկսել են այնտեղ մեկնել», - Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Sabah թերթը։
Նա հավելել է, որ դա կլինի փոքր դիտորդական կենտրոն, թեեւ անհրաժեշտության դեպքում այն հնարավոր կլինի ընդլայնել: «Եթե ապագայում անհրաժեշտություն առաջանա, մենք կպայմանավորվենք Ադրբեջանի հետ, եւ անհրաժեշտ աջակցությունը միշտ էլ կցուցաբերենք», - հավելել է թուրք նախարարը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79677