Մարդասիրական առաքելության շրջանակում Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբի մասնագետները Լեռնային Ղարաբաղում շարունակում են հերթապահություն իրականացնել Լաչինի լեռնանցքում: Այս պահին գերատեսչության Փրկարարներն օգնություն են ցուցաբերել գրեթե 20 դեպքերում։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օպերատիվ խմբերը մեկնում են միջանց՝ հնարավոր արտակարգ պատահարների կանխման և վերացման նպատակով, հատկապես եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում: Փրկարարներն աջակցում են տեղի բնակիչների ավտոմեքենաների տարհանմանը և քարշակմանը:
Լաչինի տրանսպորտային միջանցքը Լեռնային Ղարաբաղ տանող հիմնական ավտոմոբիլային ճանապարհն է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79663