ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպեն հունվարի 26-ին Մոսկվայում:
Այս մասին հունվարի 15-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ ի թիվս այլ հարցերի արտգործնախարարները կքննարկեն նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը:
Օրակարգում են նաև քննարկումներ Սիրիայում և Աֆղանստանում իրադրության շուրջ, և այլ հարցեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79637