Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպում է անցկացնում իշխող "Իմ քայլը" դաշինքի խմբակցության հետ:


Խմբակցության անդամները հրաժարվում են մեկնաբանել, թե ինչ հարցի շուրջ է հանդիպում կազմակերպվել։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, հանդիպման կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է խմբակցությանը, նախատեսվում է քննարկել Փաշինյանի վերջին այցը Մոսկվա և ստորագրված եռակողմ հայտարարությունը:


ԶԼՄ-ների տվյալներով, բացի ստորագրված հայտարարության մանրամասներից, կքննարկվի նաեւ ռազմագերիներին վերադարձնելու հարցը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79610