Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- հայտարարեց նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79586