Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ:
Հունվարի 15-ին Շարժման ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։
«Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79580