Կառավարության ֆինանսական բլոկը Վահան Քերոբյանի դեմ դուրս եկավ, բայց որոշումն ընդունվեց

Կառավարության այսօրվա նիստում բուռն քննարկումից հետո ընդունվեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած որոշման նախագիծը, համաձայն որի պետությունը միջնորդավորված կերպով հնարավորություն է ունենալու ներդրումներ կատարել մասնավոր ընկերություններում: Նախագծին դեմ էր կառավարության ֆինանսական բլոկը:


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է և ոչ բյուրոկրատիան, ոչ էլ նույնիսկ նախկինում եղած կոռուպցիան, ոչ էլ հարկերը: Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված տվյալ նախագիծը, նշեց նա:

«Հայաստանում բիզնեսմենը փող կարող է վերցնել միայն բանկից, չկան այլ ենթակառուցվածքներ, որոնք շատ զարգացած են աշխարհում։ Դրանք են մասնավոր ներդրումային ֆոնդերը, հրեշտակային և վենչուրային ֆոնդերը, կորպորատիվ արժեթղթերի շուկան, կապիտալի շուկաները։ Հայաստանում այդ բոլոր ենթակառուցվածքներն իսպառ բացակայում են, և այսօր բանկային համակարգն ունի մոնոպոլ դիրք բիզնեսը ֆինանսավորելու առումով»,- ասաց Քերոբյանը։


Նրա խոսքով, նախարարության գերխնդիրն է ստեղծել այն բոլոր ենթակառուցվածքները՝ բանկային համակարգին զուգահեռ, որոնք փողը հասանելի կդարձնեն բիզնեսմեններին։ «Եվ կառավարություն ներկայացված նոր որոշման նախագծով մենք թույլ ենք տալիս, որ ընկերությունները հնարավորություն կստանան իրենց կապիտալը համալրել նաև պետական օժանդակությամբ»,- ասաց Քերոբյանը։


Համաձայն նախագծի, ուժը կորցրած ճանաչվել այն կետը, համաձայն որի՝ ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից։


Մյուս պահանջն այն էր, որ ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը պետք է ստանար առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։ Այս երկու դրույթն էլ չեղյալ արվեց։


Քերոբյանն ասաց, որ այս պահանջները խիստ սահմանափակում էին ներդրումային ֆոնդի պոտենցիալ շահառուների շրջանակը։ «Մենք առաջարկում ենք սրանք հանել, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ կատարել մասնավոր ընկերություններում»,- ասաց Քերոբյանը։


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդդիմացավ․ «Մենք հանրային միջոցներ ենք ծախսում, իսկ պետական բյուջեի գործառույթն այնպիսի ենթակառուցվածքներում ներդրումն է, որտեղ մասնավորը երբեք ներդրում չի կատարում։ Այս միջոցառումն ունեցել է հակաճգնաժամային բնույթ։ Եվ եկեք այդ գաղափարախոսությունը պահպանենք, որ պետությունը չի կարողանում ռիսկերը կառավարել։ Եթե հիմա ինչ-որ բան է փոխվել, և մենք համարում ենք, որ պետությունը այսուհետ կարողանալու է, ուրեմն եկեք հավանություն տանք ու գնանք առաջ։


Մեր խորին համոզմամբ՝ պետությունը չի կարողանալու գնահատել ռիսկերը, դրա համար է բանկն այստեղ ներառված, որպեսզի գնահատի վարկունակությունը, սուբյեկտի տնտեսական գործունեության կենսունակությունը, և ըստ դրա պետությունը մասնակցի պարոն Քերոբյանի ասած ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու պրոցեսին»,- ասաց Ջանջուղազյանը։


Քննարկմանը միջամտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ասում ենք պետություն, բայց ասվեց, որ կա ինվեստիցիոն կոմիտե։ Այսինքն՝ ըստ էության այդ որոշումները ոչ թե պետական մարմինն է կայացնելու, այլ արտապատվիրակվել է այդ գործողությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։


Որոշման ընդունմանը դեմ արտահարտվեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Բուռն քննարկումից հետո որոշումն ընդունվեց։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79569

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel