ԼՂ հակամարտությունը լուծված չէ, առանցքային խնդիրները մնում են. Քերի Քավանո

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Կավանոն թվիթերում, անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը գրել է․


«Եռակողմ հանդիպման դրական կողմն այն էր, որ Պուտինը պարտավորվել է աշխատել Ղարաբաղի հարցով: Անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է: Դա այդպես չէ, առանցքային խնդիրները մնում են։ Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79564