ԱՀԿ-ն COVID-19 պանդեմիայի ավելի ծանր տարի է կանխատեսում

Կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը։ Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանն ուղիղ եթերի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Մենք մտնում ենք երկրորդ տարին (համաճարակի), եւ նա կարող է նույնիսկ ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով նրա (կորոնավիրուսի) դինամիկան։ Տարածման եւ որոշ խնդիրներ, որոնք մենք տեսնում ենք», - հայտարարել է նա։ ԱՀԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կազմակերպություն ընդունված տվյալները ցույց են տալիս, որ հիվանդացությունը «կրկին հասել է գագաթնակետին»:


Ռայանի խոսքով՝ Հյուսիսային կիսագնդում, հատկապես Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում, «կատարյալ փոթորիկ» է նկատվում:


Վարակի տարածման ավելացման պատճառ են դարձել սառնամանիքները, մարդկանց կուտակումները տարածքների ներսում, ինչպես նաեւ կորոնավիրուսի նոր շտամներ տարածող գործոնները, նշել է նա:


ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 90 միլիոնը, գրեթե երկու միլիոն մարդ մահացել է: Անցած մեկ օրում աշխարհում COVID-19 և 9884 մահվան նոր դեպք է գրանցվել։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79561