Ղարաբաղյան երրորդ պատերազմը. պատճառները և հետևանքները. զրույց փորձագետի հետ

Ո՞վ և ինչո՞ւ է սանձազերծել երրորդ ղարաբաղյան պատերազմը, երբ հասավ անդառնալի այն կետը, որից հետո պատերազմը դարձավ անխուսափելի։ Ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես օգնության համար չէր դիմում (ոչ միայն ռազմական) Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։ Ինչ սցենարներ են հնարավոր տարածաշրջանում։ Ինչպիսի՞ն է լինելու Արցախի ապագան։


VERELQ-ի այս և այլ հարցերին պատասխանում է Eurasia Daily (Ռուսաստան) լրատվական գործակալության կառավարիչ գործընկեր Վիգեն Հակոբյանը:


«Հայաստանն առաջին ղարաբաղյան պատերազմից հետո դադարել է հավատալ պատերազմի իրականությանը՝ նույնիսկ տեսնելով հակառակորդի պատրաստվածությունը»


Վարկածներ այն մասին, թե ինչու, նախ, սանձազերծվեց երկրորդ ղարաբաղյան պատերազմը, ինչու Հայաստանը պարտվեց այդ պատերազմում, շատ են։ Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Ի՞նչ եք կարծում այս առիթով։


Մենք պայմանավորվել ենք գործընկեր-խմբագիրների հետ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմ անվանել Ղարաբաղյան երրորդ պատերազմ, քանի որ երկրորդը 2016թ. ապրիլյան (քառօրյա) պատերազմն է։


Ահա այս երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանին հաջողվեց ռազմավարական տեսանկյունից մի շարք կարևոր դիրքեր գրավել Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտում, ինձ համար ակնհայտ դարձավ, որ նոր պատերազմը սարերի հետևում չէ։ Բազմիցս հնչեցրել է իր համապատասխան մտադրությունները նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հրապարակավ սպառնում էր հասնել ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծման, Երևանից նրան արձագանքում էին Արցախի անվտանգության դեմ ցանկացած ոտնձգություն հետ մղելու և անվտանգության գոտին ավելի ընդլայնելու պատրաստակամությամբ։


ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցությունները փակուղի էին մտել։ Այսինքն՝ «մեծ պատերազմը» հասունանում էր։ Ադրբեջանը տասնյակ միլիարդավոր դոլարների զենք էր գնում, թուրք գեներալիտետին ներգրավում էր իր զորքերի հրամանատարությանը և հարձակման ռազմավարության մշակմանը, նախապես պատրաստում էր իր քաղաքական դաշտը և հատուկ ծառայությունները պատերազմի։ Եվ դա բոլորը տեսել են:


Իսկ Հայաստանում առաջին ղարաբաղյան պատերազմից հետո անցած գրեթե երեք տասնամյակում դադարել են հավատալ նոր պատերազմի իրականությանը՝ նույնիսկ տեսնելով հակառակորդի պատրաստվածությունը դրան։ Հանգստության նման երկար ժամանակահատվածն ինչ-որ չափով թմրեցնող ազդեցություն է ունեցել հայ հասարակության վրա։


Եվ այսպես, պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, դա Բաքվի համար հերթական հաջող ռազմական ռևանշի փորձ էր, որն, ըստ էության նախկին՝ երկրորդ պատերազմի շարունակությունն էր, ուղղակի ժամկետներով ձգված, մասշտաբներով ընդլայնված, ռեսուրսներով և այլ գործիքակազմով համալրված։


«Այստեղ գլխավորը հասկանալն է, երբ վրա է հասել անդառնալի այն կետը, որից հետո պատերազմն անխուսափելի է դարձել»:


Այսինքն՝ ստացվում է, որ պատերազմն անխուսափելի էր, իսկ Հայաստանը հաղթելու ոչ մի շանս չուներ։


Սկսեմ հարցի երկրորդ մասից։ Հաղթանակի շանսեր չուներ Արցախի Պաշտպանության բանակը։ Առավել ևս այն պայմաններում, երբ Հայաստանը հրաժարվեց կատարել ԼՂՀ հայ բնակչության անվտանգության իր երաշխիքները։


Ընդհանրապես, հաղթանակը ձեռք է բերվում ժամանակին, համակարգված և արդյունավետ գործողությունների շնորհիվ, ինչը մենք ղարաբաղյան ղեկավարության և գործող հայկական կառավարության պարագայում համառորեն չենք տեսել և չենք տեսնում։ Ընդ որում՝ ոչ միայն ղարաբաղյան էպոպեայում։


Երկրորդ. կարևորն այն չէ, թե պատերազմն անխուսափելի էր, թե ոչ, այլ այն, թե ինչպես են պատրաստվել Արցախն ու Հայաստանն Ադրբեջանի բավական հնարավոր հարձակմանը։ Ինչպես գիտենք այսօր, պատերազմից մեկ ամիս առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին ներկայացվել է ՀԱՊԿ-ի փաստաթուղթը, որում մանրամասն նկարագրված է եղել հնարավոր ադրբեջանական հարձակման սցենարը և հանձնարարական է եղել օգնության համար դիմել գործընկերներին։ Արդյոք Հայաստանը պատշաճ կերպով պատրաստվել է պատերազմին և ինչու ժամանակին չի դիմել գործընկերներին օգնության համար, ահա երկու գլխավոր հարցը։


Այն, ինչ իրականում տեղի ունեցավ, այն պատճառներով և այն պայմաններում, որտեղ դա տեղի ունեցավ, բնականաբար, անխուսափելի էր։


Սակայն ես չեմ ասել, որ պատերազմն ընդհանուր առմամբ անխուսափելի էր։ Ես միայն ասացի, որ Ալիևը ցուցադրաբար պատրաստվում էր դրան և հրապարակավ զգուշացնում էր հարձակման պատրաստ լինելու մասին ։ Պատերազմը բացառված չէր։ Շատ հավանական էր:


Այստեղ կարևորը հասկանալն է, երբ վրա ահսավ անդառնալի այն կետը, որից հետո պատերազմն անխուսափելի դարձավ։ Կարելի էր արդյոք խուսափել Ղարաբաղյան երրորդ պատերազմից այն պահին, երբ կատարվում էր Բելառուսի և Հայաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի երկխոսության հայտնի ձայնագրությունը՝ Ադրբեջանին 5+2 տարածք զիջելու և Ալիևից որպես փոխհատուցում 5 մլրդ դոլար ստանալու հնարավորության վերաբերյալ։ Հավանաբար, այո։ Իսկ կարելի էր արդյոք խուսափել պատերազմից Ղարաբաղում Փաշինյանի հիստերիկ ելույթից հետո՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտնի բանաձևով»: Ակնհայտ է, որ ոչ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի գործողությունները հանգեցրել են նրան, որ խուսափեն անխուսափելիից, ակնհայտ է, որ ոչ։


2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, որը երրորդ պատերազմի գլխավոր փորձն էր՝ Ադրբեջանի կողմից նորագույն տեխնոլոգիաների կիառմամբ, կապի և պատերազմի այլ պարամետրերի մշակմամբ, նոր բռնությունը կարող էր կանգնեցնել միայն մեկ բան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանի շուրջ փոխզիջման հասնելը։ Սակայն այստեղ, ինչպես գիտենք, գերակշռում էին մերկապարանոց տրամադրությունները («Մենք Ալիևին 6 մլրդ դոլար կտանք»)՝ Բաքվի կոշտ ու անզիջում դիրքորոշման դեպքում։


Հիշեք, թե ինչ սուլոցներով են դիմավորել Երևանում փորձագետներն ու քաղաքական գործիչները, այսպես կոչված, «Լավրովի ծրագիրը», որը, ըստ ամենայնի, պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունն էր, երկարաձգել ևս մեկ տասնամյակ, գուցե նաև ավելի երկար նշված խաղաղության և հանգստության շրջանը Հայաստանի համար։


Պատերազմից խուսափելու համար Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ էր խիստ կոկիկ, բառացիորեն մանրակրկիտ աջակցել և զարգացնել այն համակարգը, որը տարածաշրջանում խաղաղություն էր ապահովում ողջ հետխորհրդային շրջանի ընթացքում։ Ակնհայտ է, որ Ալիևը պատրաստ էր պատերազմի Ղարաբաղի հետ արդեն վաղուց, և միայն ռուս-հայկական ռազմավարական երկխոսության շրջանակներում Ռուսաստանի երաշխիքները զսպում էին Բաքվին այդ ամբողջ ընթացքում։ Թուրքիան այս տարիների ընթացքում իրեն կոռեկտ է պահել Կովկասում ոչ թե այն պատճառով, որ վախենում էր հայոց բանակից, այլ միայն այն պատճառով, որ իրեն զսպում էին Ռուսաստան ու ինչ-որ չափով Իրանը։ Ահա ռուս-իրանական այս առանցքը պետք ակտիվորեն ամրացներ Հայաստանը, այլ ոչ թե խարխլել այն եվրաինտեգրմամբ, ՆԱՏՕ-ի հետ սիրախաղերով և Իսրայելում դեսպանատան բացմամբ։


Որոշել, թե երբ է անցել անդառնալիության կետը չափազանց դժվար է, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել գործոնների հսկայական համալիրը: Ես կարող եմ ենթադրել, որ անդառնալիության կետը դարձավ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը»։


«Կասկած կա, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է դեն նետել (կամ ավելի լավ վաճառել) Ղարաբաղը որպես բալաստ»:


Համաձայն եմ ձեզ հետ։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ չնայած վերը նշվածին, Ռուսաստանը ղարաբաղյան երրորդ պատերազմի ժամանակ փորձում էր օգնել Հայաստանին։ Ուրեմն ինչո՞ւ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին։ Կամ չի համաձայնել պատերազմի դադարեցման մասին ռուսական կողմի բազմաթիվ (դատելով ամեն ինչից) առաջարկներին։


Սա ամենակարեւոր հարցն է։ Ռուսաստանը բոլոր հնարավոր խողովակներով փորձում էր պատերազմը կանգնեցնել վաղ փուլում, քանի որ ՌԴ-ի գլխավոր շահը հարակից տարածաշրջաններում խաղաղության և հանգստության ապահովումն է։ Ռուսաստանը ԱՊՀ երկրների հետ կապված է իր բնակչության հետ հաղորդվող անոթների սկզբունքով, և այդ ասպարեզում ցանկացած ապակայունացում Մոսկվայի համար հղի է լուրջ ներքին ռիսկերով։


Ինչու Հայաստանը պաշտոնապես օգնության համար չի դիմել (ոչ միայն ռազմական) Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին ։ Պատերազմի առաջին շաբաթներին, երբ մենք սնվում էինք, ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարության ապատեղեկատվությամբ և դեռ չգիտեինք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը վաղուց էր տեղեկացրել Նիկոլ Փաշինյանին ռազմաճակատում բացասական միտումների մասին և կոչ արել նրան շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները, ես համոզված էի, որ Երևանը հույսը դնում է սեփական ուժերի վրա, և որ իրավիճակն այնքան անհուսալի չէ, որ ռազմաքաղաքական օգնության համար դիմի գործընկերներին:


Սակայն պատերազմի վարագույրի տակ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները որոշում կայացրեցին ընդհանրապես պատերազմ չսկսել Ադրբեջանի հետ ուղղակիորեն, այլ սահմանափակվել կամավորական ջոկատներ հակամարտության գոտի ուղարկելով։ Ինչպես այս առնչությամբ արդարացիորեն նշել է ռուս փորձագետներից մեկը, Հայաստանը Ղարաբաղի համար հիբրիդային պատերազմ էր վարում, իսկ Ադրբեջանը՝ իրական։


Մենք հասկացանք, որ Ղարաբաղն, ըստ էության, կռվում է մենակ, և թշնամին արդեն հայտնվում է Շուշիի տակ, իսկ Ստեփանակերտի օգնության խնդրանքները պատշաճ արձագանք չեն գտնում Երևանում, ինչպես նաև Մոսկվայից հորդորները։ Այս իրավիճակում, ինչպես նաեւ հաշվի առնելով արեւմտյան ուղղությամբ Փաշինյանի ակտիվ հեռախոսային դիվանագիտության մասին տեղեկատվությունները, կարծում եմ, որ Փաշինյանի խնդիրը ոչ թե Ղարաբաղն ամեն գնով պահպանելն էր, այլ նոր դիսպոզիցիա արձանագրելը, նոր ստատուս քվո, որտեղ Հայաստանը մնում է առանց Ղարաբաղի, բայց միաժամանակ ստանում է միջոցների խնայողություն եւ մանեւրի որոշակի ազատություն արտաքին քաղաքական ասպարեզում, իսկ Ադրբեջանը ստանում է մարդկության դեմ հանցագործությունների հետ կապված խնդիրների համալիր:


Համոզվեցի, որ նման բեմականացումը գոյության իրավունք ունի, երբ Facebook սոցիալական ցանցում սկսեցին հայտնվել որոշ արեւմտամետ գործիչների կոչերը, որոնք նախկինում աշխատել են ԼՂՀ Անվտանգության խորհրդում, ամբողջությամբ տարհանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի տեխնոկրատական կառավարությունն իր էությամբ որոշել է դեն նետել (կամ ավելի ճիշտ վաճառել) Ղարաբաղը՝ որպես բալաստ։ Ղարաբաղի բյուջեում փոս էր առաջանում, պաշտպանությունը հսկայական ներդրումներ էր պահանջում։ Ղարաբաղյան հակամարտությունն այդ չկարգավորված տեսքով արգելակում էր Փաշինյանի արտաքին քաղաքականությունը։ Ես ժամանակին գրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը հույսը կապում է ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակի հետ։ Սա իր թիմի համար նոր հեռանկարներ է բացում։ Գուցե հենց այդ պատճառով, գուցե և պարզապես արևմտյան կենտրոնների հետ իր որոշումների համակարգման արդյունքում, Փաշինյանը չի էլ սկսել Ռուսաստանին ինքնուրույն հրավիրել տարածաշրջան՝ որպես խաղաղարար։ Բայց Ռուսաստանը միևնույն է, եկավ, որովհետև այդ ժամանակ դրա համար կբավականացներ նաև Իլհամ Ալիևի որոշումները։


«Հայաստանը ձերբազատվում է ղարաբաղյան խնդրից, բայց կորցնում է Ղարաբաղի հարստությունը»:


Ենթադրենք այդպես է: Դրանից հետո ինչպե՞ս են կառուցելու Հայաստանի ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Արդյոք դա հնարավո՞ր է:


Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցեն թե Հայաստանի ներկա, թե հաջորդ իշխանությունները։ Հարցը միայն այն է, թե ինչպիսին կլինի այդ փոխհարաբերությունների բնույթը։


Նիկոլ Փաշինյանը պատերազմից քիչ առաջ բազմիցս համառորեն համոզում էր, որ «Ռուսաստանը թույլ չի տա նոր պատերազմ Ղարաբաղում»՝ իմանալով 100 տոկոսով, որ պատերազմը գրեթե անխուսափելի է։ Կարծում եմ, սա ակնհայտ սիմվոլիկ ծուղակ է Ռուսաստանի համար, մտածված Փաշինյանի կուրատորների կողմից, քանի որ, եթե փաստացի պատերազմ է տեղի ունեցել, նշանակում է Ռուսաստանը դա թույլ է տվել ր դրա համար պատասխանատվություն է կրում: Պատերազմի համար Ռուսաստանի պատասխանատվության մասին, որն անխուսափելի դարձրին հայ ղեկավարները, այսօր Երևանում խոսում են շատերը։ Կախված նրանից, թե ԱՄՆ-ի նոր վարչակազմն ինչպիսի հանձնարարականներ կտան, այդ թեմատիկան լայնորեն շրջանառվելու է: Հիշեցնեմ, որ Բայդենն իր հայտարարության մեջ Ղարաբաղի պատերազմի ժամանակ ընդգծել էր, որ խնդրի ուժային լուծման արդյունքներն անընդունելի են լինելու ԱՄՆ-ի համար։


Այսպես թե այնպես, Հայաստանը ձեռք է բերում որոշակի ազատություն ղարաբաղյան խնդրից, մասնավորապես, հաղորդակցության ապաշրջափակման միջոցով, հնարավոր է մոտ ապագայում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով։ Պատահական չէ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, այն պայմաններում, երբ դեռ չեն ամփոփվել կորուստների արդյունքները, արդեն ակտիվորեն հաշվում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ առևտրից ստացվող բոնուսները։ Վերադառնալով հարցին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, իհարկե, կարելի է կառուցել։ Ինչ է արվում։


«Ցանկացած արտաքին գրգռիչ կարող է կրկին վառել պատերազմի կրակը»:


Ինչ-որ մեկը հաշվում է բոնուսները, իսկ ահա իրադարձությունների զարգացման ինչ սցենարներ են հնարավոր ամբողջ տարածաշրջանում։ Արդյոք Հայաստանը ողջ կմնա՞։


Սցենարները կարող են բազմազան լինել: Հայաստանի ընդհանուր խնդիրը եւ արդեն նորից Վրաստանի համար ակտուալ է դառնում արտաքին կողմնորոշման հարցը:


Գլոբալ առճակատման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը երկհազարականների սկզբում իրեն սպառել է իր հեռանալուց անմիջապես հետո։ Արևմուտքն այն ժամանակ վերջնագիր էր ներկայացրել հետխորհրդային տարածքի երկրների առջև՝ կամ Ռուսաստանը, կամ Եվրոպան (ՆԱՏՕ)։ Այս թակարդում էլ հայտնվեց Ուկրաինան: Սերժ Սարգսյանն ավելի եվրոպամետ գիծ էր վարում։ Իսկ Փաշինյանի կառավարությունն ընդհանրապես միջժամանակության մեջ է հայտնվել, երբ անհնար է կանխատեսել գլոբալ մակարդակի սուր քաղաքական հակամարտության ելքը։ Եվ լինելով իր էությամբ արևմտամետ կառավարություն և գուցե նույնիսկ ունենալով ՌԴ ազդեցության ոլորտից դուրս գալու կոնկրետ նպատակներ ու ծրագրեր՝ Փաշինյանի կառավարությունը այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան անցնում են սուր քաղաքական ճգնաժամի միջով, ստիպված էր ակտիվ երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ, որը Մոսկվան նույնպես մերժեց։


Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն Սահակաշվիլու կառավարման շրջանում ամբողջությամբ տրվել է Արևմտյան վեկտորին, սակայն, պատշաճ աջակցություն և անվտանգության էական երաշխիքներ չգտնելով, վրացական քաղաքական սպեկտրը, ինձ թվում է, այսօր փորձում է շոշափել տարածաշրջանային հավասարակշռությունը՝ հենվելով Թուրքիայի վրա, բայց նաև ունենալով մտահոգություններ։ Ադրբեջանն իր առաջնորդող աստղն ընտրել է Թուրքիան։


Այս իրավիճակում փխրուն եւ բարդ կարգավորելի տարածաշրջանային հավասարակշռության ցանկացած արտաքին խթան կարող է կրկին վառվել պատերազմի կրակը: Շատ բան կախված կլինի մի շարք ուղղություններով գործընթացների հետագա զարգացումից։ Հայաստանի համար կարևոր է, թե ինչպես կձևավորվեն ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակն ինչպիսի զարգացում կունենա։ Չափազանց կարեւոր է, թե տարածաշրջանում որ խաղաքարտով հանդես կգա ԱՄՆ նոր վարչակազմը։ Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքում երկրների գործերին չմիջամտելու Թրամփի քաղաքականությունը կարող է վերանայվել, եւ Վիկտորիա Նուլանդի թիմը կրկին կմենամարտի։ Այդ դեպքում մենք կտեսնենք Ուկրաինայի և Վրաստանի արևմտամետ կուրսի ուժեղացում, որին ամերիկացիները կփորձեն այսպես թե այնպես միացնել նաև Հայաստանին։


Թե ինչպես Ռուսաստանը կանցնի 2023-24 թթ., նույնպես շատ կարևոր է։ Ողջ կմնա, թե ոչ Հայաստանը կախված է հայ ղեկավարներից, պետական ինստիտուտների աշխատանքը գրագետ կառուցելու նրանց կարողությունից, կարողանալ հաշվարկել ապագան և դրանից ելնելով ադեկվատ խնդիրներ դնել երկրի առջև։


«Հայաստանը պետք է պնդի նախկին ԼՂԻՄ-ի ողջ տարածքից ադրբեջանական բանակի դուրսբերումը»:


Արցախի ապագան, ո՞րն է այն։


Եթե Հայաստանը չաջակցի հայ բնակչությանը, ապա այն ժամանակի ընթացքում դուրս կմղվի այնտեղից։ Նայեք Նախիջևանին, մի քանի տասնյակ տարի հետո նույն վիճակում կարող է հայտնվել նաև Արցախը։


Հայաստանը պետք է պնդի նախկին ԼՂԻՄ-ի ողջ տարածքից ադրբեջանական բանակի դուրսբերումը։ Բայց դա չի արվում։


«Ռուսաստանը Հայաստանին ժամանակ է տվել՝ 30 տարի, որն իզուր է ծախսվել»:


Ինչու?


Հավանաբար այն պատճառով, որ Ղարաբաղը ներկա Հայաստանի համար ավելորդ է։ Ներուժը բավարար չէ նրան պահելու համար։ Ես արդեն ասել եմ, որ Ալիևը վաղուց արդեն պատրաստ էր պատերազմի։ Առաջին պատերազմից անցած ժամկետի առնվազն կեսը Ղարաբաղը Հայաստանի հետ էր Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շնորհիվ։ Իսկ այսպես, Ռուսաստանը Հայաստանին ժամանակ է տվել՝ 30 տարի, որը իզուր է ծախսվել։


«Հայաստանը կապիտուլյացիայի արդյունքում կորցրել է Ղարաբաղի իրավիճակի վրա ազդելու բոլոր լծակները»:


Արցախում հայ բնակչության անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորակազմն է։ Նրանց տեղակայման ժամկետը հինգ տարի է։ Ինչ կլինի հետո?


Ինչ կլինի հնգամյա ժամկետից հետո, կորոշվի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում եւ Թուրքիայի հետ խորհրդակցություններում։ Հայաստանը կապիտուլյացիայի արդյունքում կորցրել է Ղարաբաղի իրավիճակի վրա ազդելու գրեթե բոլոր լծակները։


Եթե Ռուսաստանը, որպես տեղական բնակչության անվտանգության երաշխավոր, զգա, որ կոնտինգենտի դուրսբերումը վաղաժամ է, ապա, ամենայն հավանականությամբ, առաքելության երկարաձգման հարցումն ակտուալ կդառնա: Թե ինչ որոշում կընդունի Ադրբեջանը, կախված կլինի ընթացիկ տարածաշրջանային կոնյունկտուրայից։


«Սոցիալ-տնտեսական կորուստների խորությունը Հայաստանի համար հսկայական է, ռազմավարական կորուստների խորությունը՝ հսկայական»:


Ի դեպ, Հայաստանը հասկացե՞լ է Ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքների ողջ խորությունը։


Ես կարծում եմ, նրանք, ովքեր կորցրել են իրենց զավակներին, ծնողներին, իրենց հարազատներին, իրենց տները, դեռ չեն հասցրել հասկանալ, եւ առաջիկա տարիներին չեն գիտակցում ամբողջ խորությամբ հետեւանքները: Նրանք, ովքեր սմարթֆոնի միջոցով հետեւում էին պատերազմին, մեծամասամբ չեն փորձում ինչ-որ կերպ խորանալ պատճառների եւ հետեւանքների մեջ: Ճիշտ այնպես, ինչպես որոշ քաղաքական գործիչներ, որոնք, ինչպես ես նշեցի վերեւում, ոչ միայն չեն վերլուծում կրած կորուստները, այլեւ կանխագուշակում են ապագա գերշահույթը սահմանների ապաշրջափակումից:


Իսկ եթե վերցնենք ոչ թե անհատական, այլ Հայաստանը՝ որպես ինչ-որ ընդհանուր օրգանիզմ, ապա պետք է հասկանալ, որ այն զրկվել է հայկական համադաշնության երկրորդ բաղադրիչից՝ Արցախից։ Այժմ երկու հայկական պետություններ, որոնք միավորված էին փաստացի կոնֆեդերատիվ հիմունքներով, չկան։ Կա մեկ պետություն՝ Հայաստանը և մեկ հայաբնակ անկլավ Ադրբեջանի ներսում, որտեղ խաղաղությանն աջակցում է Ռուսաստանը։


Հիմա Հայաստանն ազատված է Ղարաբաղը պաշտպանելու և զարգացնելու պարտականությունից, բայց նաև կորցրել է Ղարաբաղի հարստություններից օգտվելու հնարավորությունը՝ լեռնահանքային ոլորտից, գյուղատնտեսությունից, փայտամշակման ոլորտից և այլն։


Հայաստանն ազատված է Աղդամի ճակատում ամրություններ կառուցելու պարտականությունից, բայց ստիպված է լինելու կառուցել իր նոր՝ Ադրբեջանի հետ հին սահմանը։


Հետաքրքիր է նշել, որ Հայաստանի 2021 թվականի բյուջեի ծախսային մասում, որը նախատեսում է պետական փոխառության տեսքով հատկացումներ Արցախին, մինչ օրս ուժի մեջ է։ Բայց թե հետագայում ինչպես է ֆինանսավորվելու այն, ինչ մնացել է Արցախի պետական ապարատից, ինձ համար անձամբ անհասկանալի է։ Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստների խորությունը հսկայական է, ռազմավարական կորուստների խորությունը՝ հսկայական։ Ով և որքան խորն է դա գիտակցում, ես կարծում եմ՝ երկրորդական է, քանի որ կախված է "գիտակից" սուբյեկտի բնույթից և նպատակներից։ Անձամբ ես կարծում եմ, որ այդ պատերազմի հետևանքները երբեք չեն հաղթահարվի, խորը հետք կթողնեն հայ հասարակության մեջ, հայոց պատմության մեջ և կարող են խարխլել հայոց պետականության հիմքերը։


«Գերիներին ազատ արձակելու հարցում բեկման հույս կար, սակայն դա տեղի չունեցավ»:


Ինչպե՞ս եք գնահատում Պուտին-Ալիեւ-Փաշինյան վերջին բանակցությունների արդյունքները հայկական կողմի համար:


Դրական եմ գնահատում, քանի որ, եթե բարձր մակարդակի բանակցություններ են ընթանում տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ, նշանակում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը հետին պլան է մղվում: Բայց դա շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, թերևս, բացի Վրաստանից, իսկ կոնկրետ հայկական կողմի համար ինչ-որ առանձնահատուկ արդյունքներ ես չեմ նկատել։ Գերիներին ազատ արձակելու հարցում բեկման հույս կար, սակայն դա տեղի չունեցավ։


«Ընդդիմությունը ցույց տվեց ատամները, բայց չկարողացավ այրել Փաշինյանին»:


Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով կայունանո՞ւմ է, թե՞, ընդհակառակը, պետք է սրացում ակնկալել։


Կարծում եմ, որ սրացում չի լինի ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք, ինչպես կարծում են որոշ փորձագետներ, տեղի կունենան 2021 թվականի ապրիլ-մայիսին։ Ահա հետընտրական շրջանում կարող են լինել էքսցեսներ՝ կախված քարոզարշավի արդյունքից։


Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մնալ իշխանության ղեկին իր համար կրիտիկական ժամանակահատվածում, իսկ դա նշանակում է, որ մինչև ընտրությունները նա կարող է կամ ուժեղացնել իր կորուստները, կամ ամբողջությամբ տապալվել։


Հիմա ընդդիմությունը հասկացել է, որ ավելի լավ է հանգիստ թողնել նրան, որ նա խմի այս խայտառակության բաժակը մինչեւ վերջ, քանի որ ցանկացած քաղաքական գործիչ, որն այժմ կզբաղեցնի Փաշինյանի տեղը, ստիպված է լինելու այդ բաժակն էլ վերցնել իր ձեռքից և ըմպել նրա փոխարեն։ Ընդդիմությունն ատամներ ցույց տվեց, բայց Նիկոլ Փաշինյանին խժռել չկարողացավ ներքին պառակտվածության և չհասկացվածության պատճառով, թե ինչպես անջատել նրա կերպարը քաղաքական խաղից և ինչպես կառավարել գործընթացները, եթե դա հաջողվի։


Դատելով ամենից՝ ընդդիմությունում էլ են հասկացել, որ այլ ճանապարհ, բացի արտահերթ ընտրությունների միջոցով "Իմ քայլին" իշխանությունից հեռացնելը, չկա։ Իսկ Փաշինյանի կերպարը հիմա արդեն կարևոր չէ։ "Իմ քայլը" միանգամայն կարող է փոխարինել նրան մեկ այլ "քայլող" թեկնածուով։ Դրա համար էլ ստեղծվել է "կոլեկտիվ անպատասխանատվության" այդ կոնստրուկը խորհրդարանական հանրապետության տեսքով, որպեսզի իշխանությունը պահպանվի նույնիսկ հետպատերազմյան աղետի պայմաններում։


Զրուցեց Աննա Բեգլարյանը


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79554

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel